Կառավարությունը հայտարարել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին 1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի Երեք կենդանակերպի նշանների կյանքը մինչև օգոստոսի 23-ը կտրուկ կփոխվի դեպի լավը Ուռուցքաբանը անվանել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշանը․ ո՞րն է այն Դատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Այս հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի «Տիեզերքը կտա քեզ այն, ինչ երբևէ ցանկացել ես». Էլինա Պետրոսյանի գրառումը՝ բաժանումից հետո Կառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե ոչ Մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 4348-ը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն Մեզ համար եվրոինտեգրումը ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու գործիք էր․ Աշոտյան 

Հրապարակվել է Արցախի շրջափակման հետ կապված ՄԻՊ թարմացված զեկույցը՝ շրջափակման 4 ամսվա տվյալներով

Իրավունք

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ապրիլի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի քառամսյա (122-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:

Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։

Ստորև ներկայացնում ենք զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ քառամսյա շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝

  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 183 անգամով (298,900-ի փոխարեն՝ 1,638 մուտք և ելք).
  • Ճանապարհով գրեթե 48 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (112,240-ի փոխարեն՝ 2,362 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից).
  • Շուրջ 12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (48,800 տոննայի փոխարեն՝ 4,089 տոննա).
  • Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա.
  • Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1060 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից.
  • Ադրբեջանը հանրագումարային 56 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը.
  • Արդեն 93 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը շարունակում է հանգեցնել հովհարային և վթարային անջատումների.
  • Փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,300 մարդ (ներառյալ՝ աշխատատեղի պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է.
  • Գազամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չնախատեսված անտառահատումների՝ լրացուցիչ շուրջ 7,400 ծառի հատում, դա էլ իր հերթին լրացուցիչ երկարաժամկետ խնդիրներ է ստեղծելու առողջ շրջակա միջավայրի ապահովման հարցում.
  • Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարի վնաս
  • Դադարել են 32.6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները.
  • Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանված անձ.

Ի լրումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ 50 օր շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում: Ուստի, միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները։

Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:

Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։

Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա:

Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունը հայտարարել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին Կամերունում հանքի փլուզման հետևանքով` 100 մարդ է զոհվել1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի Էրդողանն անվանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհըՀունգարիայի նոր նախագահը պաշտոնապես ստանձնել է պաշտոնըԻնդոնեզիայում երկրաշարժից հետո տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան են մնացելԵրեք կենդանակերպի նշանների կյանքը մինչև օգոստոսի 23-ը կտրուկ կփոխվի դեպի լավը Ուռուցքաբանը անվանել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշանը․ ո՞րն է այն Թեհրանը տարածաշրջանի երկրներին զգուշացրել է չաջակցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողություններինԴատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին ԱԳ նախարար Սիբիգան նշել է Ուկրաինայի արտաքին քաղաքականության երեք առաջնահերթություններըԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Այս հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի Երբ Արևմուտքը կդադարի օգնել Ուկրաինային. ԶԼՄՌազմական փորձագետը ներկայացրել է «Դատաստանի օրվա զենք» անվանվող «Պոսեյդոնի» հնարավորություններըԱՄՆ-ն իր դաշնակիցներին հասանելիություն կտա իր պաշտպանական տեխնոլոգիաներին«Տիեզերքը կտա քեզ այն, ինչ երբևէ ցանկացել ես». Էլինա Պետրոսյանի գրառումը՝ բաժանումից հետո Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգներ են թաքցնում վայրի կենդանիների մսից պատրաստված կարպաչոն և ստրոգանինանԿառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե ոչ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագիրըՄարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 4348-ը Միացյալ Նահանգները աֆրիկյան երկու երկրի հետ համաձայնության է եկել՝ արտաքսելու այնտեղ միգրանտներին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերության և ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածների մասինՏրիխոլոգը նշել է՝ որ տարածված գեղեցկության պրոցեդուրան է ամենաշատը վնասում մազերըԱՄՆ-ն կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում48-ամյա ամերիկացի կոնգրեսականի արտաքինը բուռն քննարկումների պատճառ է դարձել սոցցանցերումՄեզ համար եվրոինտեգրումը ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու գործիք էր․ Աշոտյան Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը Իսրայելը զգուշացրե՞լ է ԱՄՆ-ին Սիրիային հարվածելու մասին. Fox NewsՀամաշխարհային նոր պատերազմը չի բացառվում․ նման ընկալում կա թե՛ Եվրոպայում, թե՛ ՌԴ-ում (տեսանյութ) Ընկերներ էին, երկուսն էլ Ֆանտան գյուղից. ովքե՞ր են Նոր Հաճնի ողբերգության զոհերը (տեսանյութ) Ուկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը կոչ է արել երկրում նախագահական ընտրություններ անցկացնելԱրամ Ասատրյանի և հղի կնոջ նոր հրապարակումը. (Լուսանկար) Ուկրաինայում հայտնել են՝ ինչպես է Ֆեդորովը պատրաստվում շարունակել ճնշումը Զելենսկու վրաԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից որոնվող ԱՄՆ-ի և Ուզբեկստանի քաղաքացին Սիրիան թուրքական զորքերին թույլատրել է մուտք գործել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազաԳիտնականներին առաջին անգամ հաջողվել է վերականգնել տեսողությունը նախկինում անբուժելի համարվող աչքի հիվանդության դեպքումՊուտինը հայտնել է Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտի չափըԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրը և բոլոր ֆինանսական գործարքներըՔՊ-ն հիմա էլ իր ուզած տեքստով Սահմանադրությունը կարող է ընդունել․ ընդդիմութան առաջարկը (տեսանյութ) Ֆրանսիայում շոգի պատճառով գրանցված հավելյալ մահերի թիվը հասել է 7,3 հազարի Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի բակում անօդաչու թռչող սարք է ընկելՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվումՄոլախոտի պատճառով ուղևորներին թույլ չեն տվել մեկնել արտերկիրԱՄՆ-ը փոխել է իր մոտեցումը Իրանի նկատմամբՁերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին Թրամփն ու Կիմ Չեն Ընը կհանդիպեն
Ամենադիտված