Գայլը Սպիտակի գազալցակայանում հարձակվել է քաղաքացու վրա և գոտկային շրջանում կծել
Արտակարգ Պատահար
Ապրիլի 12-ին Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 41-ամյա տղամարդ՝ հայտնելով, որ գայլը քաղաքում գործող գազալցակայաններից մեկում հարձակվել է իր վրա և կծել՝ պատճառելով վնասվածքներ:
Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ ԲԿ-ում՝ վիրաբույժ Ֆրունզե Եղիյանի և հերթապահ բուժանձնակազմի կողմից անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտ միջամտություններից հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագա բուժումը շարունակելով ամբուլատոր պայմաններում:
Հետազոտությամբ տղամարդու մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է գայլի ատամի կծած վերք:
Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գործող գազալցակայաններից մեկում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն