Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ցույց է տալիս, որ խաղաղապահների կարիք կա․ Միրզոյան
Արտաքին Քաղաքական
«Ամբողջ կարգավորումը, որը քննարկվում է և հուսամ՝ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այս ամբողջ կարգավորումն ի վերջո միջազգային երաշխիքների կարիք է ունենալու: Տեղում՝ գետնի վրա, նույնիսկ կարգավորումների փոխհամաձայնեցման և ընդունման դեպքում, միջազգային կառույցների ներկայության կարիք է լինելու: Այս պահին Ադրբեջանի ագրեսիվ քայլերը ցույց են տալիս, որ նույնիսկ խաղաղապահների կարիք կա Լեռնային Ղարաբաղում: Սա շատ ուղիղ հետևանք է Ադրբեջանի հռետորաբանության ու գործունեության: Միջազգային դերակատարների համար շատ լայն սպեկտր կա և բանակցային փուլում և դրանից հետո»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Արարատ Միրզոյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն