Քենիացի շախմատիստին որակազրկել են՝ իրեն որպես մահմեդական կին ներկայացնելու համար
ԱյլՔենիացի շախմատիստը որակազրկվել է՝ մրցաշարի ժամանակ իրեն որպես մահմեդական կին ներկայացնելու համար, հայտնում է Chess.com-ը:
Քենիացու նպատակն է եղել ստանալ մրցանակային գումարը, քանի որ նրան գումար էր պետք, իսկ մրցանակային ֆոնդը՝ 3815 դոլար էր։ Նա ներկայացել է որպես մահմեդական կին՝ հագնելով դեմքը ծածկող նիկաբ՝ աչքերի համար նեղ բացվածքով: Մրցույթի ողջ ընթացքում նա լռել է, իսկ բոլոր հարցերին պատասխանել է միայն գրավոր։
Շախմատիստին կասկածել են կոշիկների և քայլվածքի պատճառով և խնդրել են ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթը։ Մրցաշարում իր ելույթների ժամանակ նա հաղթել է Քենիայի և Ուգանդայի չեմպիոններին։