Հղի Ռիհաննան հանրությանը ներկայացել է կիպ ջինսե կիսաշրջազգեստով
ԼուսանկարներԲարբադոսցի երգչուհի Ռիհաննան ներկա է գտնվել իր սեփական ապրանքանիշի Fenty Beauty կոսմետիկայի շնորհանդեսին։ Կատարողի մասնակցությամբ նոր լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվել են Instagram-ում։
Երեքշաբթի օրը՝ ապրիլի 11-ին, Ռիհաննան Լաս Վեգասում ներկա է գտնվել Ulta Beauty կոնֆերանսին, որտեղ ներկայացրել է շուրթերի փայլի նոր երանգ՝ իր Fenty Beauty ապրանքանիշից։ Երգչուհին ներկայացել է Courrèges հավաքածուի աշուն-ձմեռ 2023-2024 սեզոնի հագուստով։ Նա կրել էր կիպ երկարաթև, ջինսե բաճկոն և երկար կիսաշրջազգեստ, ինչպես նաև բարձրակրունկներ։
Ռիհաննան հայտարարել է իր երկրորդ հղիության մասին Super Bowl 2023-ի ժամանակ՝ առաջին ծննդաբերությունից ինը ամիս անց։ 2022 թվականի մայիսին երգչուհին և նրա ընկեր Ռակիմ Մայերսը, ով ավելի հայտնի է A$AP Rocky բեմական անունով, որդի են ունեցել։