Քիչ եմ արել, այսքան զոհերից հետո ո՞նց հանգիստ ապրեմ. Փաշինյանին անձրևանոցով հարվածած կինը չի փոշմանում․ MediaHub
ՀասարակությունԱյդ միջադեպից հետո էլ տեսանք, թե որն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը, զոհեր ու վիրավորներ ունեցանք երեկ։ Ու այս ամենից հետո էլ ասում եմ, որ արածս սխալ չէր, իհարկե չեմ փոշմանում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Մալիշկայում վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կինը՝ Նարինե Ասատրյանը։
«Երկրի ծանր վիճակը նոր չէ ու ինքն էլ՝ որպես վարչապետ, նոր չէ, որ պիտի տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ու այս իրավիճակում նա գալիս է Վայոց ձոր, գյուղերով շրջում, ճանապարհների հարց քննարկում, ասֆալտ ստուգում ու հանձնարարականներ տալիս։ Վարչապետ ես, առաջինը պիտի սահման գնայիր, դիրքերը տեսնեիր, աչքովդ համոզվեիր, որ մարդիկ իրենց վարած հողերը փորում են, խրամատ սարքում։ Իսկ այս ամենի ֆոնին գիտակից քաղաքացուց ի՞նչ պետք էր սպասել»,- ասաց նա։
Նարինե Ասատրյանը մանրամասնեց, որ իմացել է Փաշինյանի այցի մասին։
«Ես բակում եմ եղել՝ պարսպից այն կողմ, դե, պարիսպը շատ բարձր չէր, իրենք էլ լավ չէին երևում։ Ես անձրևանոցը չեմ նետել, հարվածել եմ ու միտումնավոր, որ հենց իրեն կպնի, չեմ տեսել, թե ինչ է եղել հետո, բայց կարծես թե չի կպել։ Էս բողոքն ինչ-որ անձնական շահ չի հետապնդել, ես տան սերտիֆիկատ կամ այլ նման բան չեմ պահանջել, որքան էլ տունս հանձնել են թշնամուն։ Իմ ցավի, իմ բորբոքման պատճառը երկրում տիրող իրավիճակն է, որ չգիտենք՝ այսպես ո՞ւր ենք գնում։ Ամեն օր նոր զոհի մասին ենք լսում, ամեն օր այն վախով ենք քնում, թե առավոտյան նոր տարածքներ զիջած չլինենք։ Այո, ինքը պետք է հեռանա ու իր տեղն այնպիսի մարդու զիջի, որը գոնե մի փոքր այս անդունդից մեզ կհանի»,-ասաց բերձորցի կինը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։