Լիոնի քաղաքապետն այցելել է Էրեբունի ամրոց
ՀասարակությունԼիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Էրեբունի ամրոց: Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Գրեգորի Դուսեն շրջել է ամրոցի տարածքում, ծանոթացել հնավայրի պատմությանը:
Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Երկու երկրների ու քաղաքների միջև ձևավորված բարեկամական ու գործնական հարաբերությունների շրջանակում, ի դեպ, հայ և ֆրանսիացի հնագետները համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնք ուղղված են պատմական հնավայրերի վերականգնմանն ու հնագիտական պեղումների իրականացմանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի աջակցությամբ նախատեսվում է ամբողջությամբ նորովի ներկայացնել «Էրեբունի» թանգարանի ցուցադրությունը:
Գրենոբլի hողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի հետ էլ այս տարի Կարմիր բլուրում կընթանան աղյուսի արտադրամասի ստեղծման, աղյուսի արտադրության և հուշարձանի աղյուսաշեն պատերից մեկի հատվածային ամրակայման աշխատանքներ: