Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել հնարավոր ջանքերը Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր նամակով դիմել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի իշխող խմբակցության և Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային։
«Ներկայացրել եմ տեղեկություններ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի վերաբերյալ։
Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ»,- Facebook-ի իր էջում հայտնել է Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն