Time ամսագիրը Մբապեին և Մեսսիին ընդգրկել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում
Time ամսագիրը Փարիզի Սեն Ժերմենի հարձակվողներ Կիլիան Մբապեին և Լիոնել Մեսսիին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց թվում։ Ցանկը հրապարակված է հրատարակության կայքում։
ՊՍԺ-ի խաղացողներից բացի վարկանիշում ընդգրկվել են եւս չորս մարզիկներ։ Նրանց թվում են աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Շվենտեքը, ամերիկացի դահուկորդուհի Միքայելա Շիֆրինը, Սուպերբոուլի ամենաթանկ խաղացող Պատրիկ Մահոումսը, ինչպես նաև ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրայները։
Անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Մեսսիին ճանաչեց մրցաշարի լավագույն խաղացող։ Լավագույն ռմբարկու է ճանաչվել Մբապեն, ով յոթ խաղում դարձել է ութ գոլի հեղինակ։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ