«Իրավունք». «Շեֆը լարված է». ինչ է կատարվում ՔՊ-ի ներսում
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսել է հաճախակի այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող գրասենյակ: Դրանով պայմանավորված` անհանգիստ շարժումներ կան ՔՊ-ականների շարքերում:
«Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ`ՔՊ-ականները միմյանց զգուշացնում են, թե` «շեֆը լարված է», ուստի` խորը չմտածված քայլերով ու ինքնագործունեությամբ պետք չէ այս շրջանում աչքի ընկնել: Մյուս կողմից էլ որոշ կուսակցականներ անուղղակի կերպով`ակնարկներ են անում, թե այլեւս չեն կարողանում հանդուրժել նիկոլական լուծը:
ՔՊ-ի առավել համարձակները փորձում են ճանապարհներ գտնել տարանջատվելու թիմից եւ համոզելու ընդդիմությանը, որ իրենք այն չեն, ինչ եղել են այս տարիներին, բայց ուրիշ ելք չեն ունեցել:
Իհարկե, այս ամենն արվում է բավական զգուշորեն,որովհետեւ Նիկոլ Փաշինյանն աչքերը չորս արած «դավաճաններ» է փնտրում նաեւ սեփական թիմում,որոնց ամեն պահի պատրաստ է «քավության նոխազ» դարձնել`առանց նույնիսկ աչքերը թարթելու»: