Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին Հունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուց Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում Թեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1 Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված 34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. Ալեն Սիմոնյան

Քաղաքական

Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Այս մասին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «Մեծարգո՛ Վալենտինա Իվանի,

Հարգելի՛ գործընկերներ, լիագումար նիստի մասնակիցներ,

Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է համագործակցության կարեւոր ուղղություն: Չափազանց արժեքավոր է այս տարիների ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կուտակած գործնական փորձը: Դրա հետ մեկտեղ, այժմ մենք պետք է ուղենիշներ սահմանենք հետագա համատեղ աշխատանքի համար՝ ի շահ մեր ժողովուրդների եւ պետությունների, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման:

Գործընկերնե՛ր,

Այսօր աշխարհը, այդ թվում եւ մեր տարածաշրջանը, կանգնած է նոր մարտահրավերների առջեւ: 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետեւանքով առաջացած անվտանգության ճգնաժամն ու իրողությունները նոր սպառնալիքներ են խոստանում ամբողջ տարածաշրջանի համար:

Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը եւ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները՝ ադրբեջանական իշխանությունները ջրաքիսի մուշտակներով «բնապահպանների» կերպարով, շինծու պատրվակներով արդեն ավելի քան չորս ամիս շրջափակել են Լաչինի միջանցքը: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանման եւ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայ զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում՝ կենսական բժշկական սպասարկման հասանելիությունից:

Ռուսական խաղաղապահ զորակազմի, որի մանդատը, ի դեպ, մինչ օրս չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայության շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը դեռեւս չի վերաճել հումանիտար աղետի:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կեղծ էկոլոգիական քողի տակ իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում, քանի որ գազի եւ էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չպլանավորված անտառահատումների, ինչը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի լուրջ համակարգային եւ երկարաժամկետ դեգրադացիայի:

Լաչինի միջանցքի շրջափակմանը զուգահեռ Բաքուն ահաբեկչության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը: Հաճախ գնդակոծության են ենթարկվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչները: Այս առնչությամբ կան ռուսական խաղաղապահ զորակազմի բազմաթիվ հայտարարություններ:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաեւ խոշոր տրամաչափի զենքից հրահրել եւ կրակ բացել: Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ադրբեջանցի զինվորականների բոլոր գործողությունները փաստագրված են օպերատիվ տեսանկարահանմամբ, որը հասանելի է համացանցում:

Իրականացված սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:

Պետք է արձանագրեմ, որ նշված հատվածում Բաքվի գործողությունները սադրիչ են եւ հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում ընդունված համատեղ հայտարարություններին:

Անհրաժեշտ է իրականացնել երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը սահմանից անվտանգ հեռավորության վրա՝ որպես իրավիճակի կայունության հուսալի երաշխիք: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այս հարցում 2021 թվականից, բացի այդ, նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ եւ Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից:

Հայկական կողմը, ինչպես եւ նախկինում, հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից եւ ոչ մեկի նկատմամբ եւ պատրաստ է տեղում ընթացիկ հարցերը լուծել կառուցողական բանակցությունների միջոցով:

Գործընկերնե՛ր,

Մեր հարեւանը չի դադարեցնում այլատյաց քաղաքականությունն ու հռետորաբանությունը: Պահանջներ են հնչում Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Չեմ կարող չնշել բոլորիս առջեւ ծառացած չափազանց կարեւոր հումանիտար հարցերը: Մինչ օրս Ադրբեջանն անօրինական կերպով պահում է ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Հրատապ է մնում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը: Արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ այն դեպքում, երբ արդեն ոչնչացվել են բազմաթիվ եկեղեցիներ, գերեզմաններ, Հայրենական մեծ պատերազմի մարշալների եւ գեներալների հուշարձաններ: Տպավորությունն այնպիսին է, որ ջնջելով հայկական տառերը եւ փշրելով խաչքարերը, որոնք արդեն մի քանի հարյուր տարեկան են, կարելի է փոխել պատմությունը: Պարզ է, որ դրանով Բաքուն ոչնչացնում է Արցախի բնիկների դարավոր ներկայության հետքերը:

Ամփոփելով վերը նշվածը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների եւ հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ եւ դրանով իսկ կանխել իրավիճակի հետագա էսկալացիան, որը կարող է տարածվել աշխարհի այլ տարածաշրջաններ:

Շնորհակալություն ուշադրության համար», -ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը
Ամենադիտված