Հետաքրքիր քննարկում անցկացրինք․ Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Հասարակություն2023 թվականի ապրիլի 13-ին հանդիպեցի Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա նացվլիշվիլին և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ պարոն Կոնստանտին Սոկուլսկիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
«Մենք իսկապես հետաքրքիր, բաց և հեռանկարային քննարկում անցկացրինք:
Շնորհակալություն հայտնեցի տիկին Նացվլիշվիլիին՝ ավելի լավ կյանք կառուցելու գործում մարդկանց օգնելու ՄԱԶԾ-ի մանդատի ներքո մեր սահմանամերձ համայնքներին շարունակական աջակցության համար:
Գործընկերներիս ներկայացրի իմ նախագահությամբ գործող՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտները, և անդրադարձել ենք մարդու իրավունքներին առնչվող կարևոր հարցերի, այդ թվում՝ ընտանիքում բռնության կանխարգելմանը, երեխաների իրավունքներին։
Տիկին Նաթիա Նացվլիշվիլին ինձ ծանոթացրեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մանդատին և ծրագրերին, նշեց մեր կարևոր օրակարգը խորհրդարանում, որը Միավորված ազգերի կազմակերպության հիմնաքարն է։ Այս առումով, տիկին Նացվլիշվիլին կարևորեց մարդու իրավունքների պաշտպանությունը որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնական առաջնահերթություն՝ կառուցելու ժողովրդավարական հասարակություններ և օգնելու կառավարություններին նրանց՝ բարոփոխումներով ընթացող գործունեության մեջ:
Հայտնեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը՝ առավել արդյունավետ պաշտպանված մարդու իրավունքների տեսլականով»։