Իլոն Մասկն առաջարկել է ցմահ ազատազրկում սահմանել երեխաների սեռը փոխելու համար
ԱյլԱմերիկացի գործարար Իլոն Մասկն առաջարկել է ցմահ ազատազրկում սահմանել անչափահասի սեռը փոխելու համար։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։
«Ցանկացած ծնող կամ բժիշկ, ով ստերիլիզացնում է երեխային նախքան նա չափահաս կդառնա և կկարողանա ինքնուրույն համաձայնություն տալ, պետք է բանտ նստի մինչև իր կյանքի վերջը», - ասել է նա:
Մասկը ավելի վաղ հինգերորդ անգամ ընդգրկվել էր Time ամսագրի 2023 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, սակայն ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում նրա գործունեությունը բնութագրվել էր չափազանց բացասական։
Լրագրող Կարա Սվիշերը միլիարդատիրոջը անվանել էր «աշխարհի ամենահարուստ առցանց տրոլը»՝ նշելով, որ նա Twitter-ը ձեռք է բերել անցյալ տարվա վերջին։