Ադրբեջանը համոզված է իր սադրանքների անպատժելիության մեջ․ Լեմկինի ինստիտուտը՝ Տեղի դեպքի մասին
ՀասարակությունԼեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնել Տեղ գյուղում Ադրբեջանի վերջին սադրանքի առնչությամբ․
«Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նախկինում արված նման փոքրամասշտաբ խախտումները ազդանշան էին Հայաստանի վրա ավելի մեծ հարձակումների մասին։ Ադրբեջանը, կարծես թե, համոզված է Հայաստանի տարածքի և հայ ժողովրդի դեմ իր գործողությունների անպատժելիության մեջ, քանի որ 2016 թվականից ի վեր միջազգային հանրության կողմից լուրջ հետևանքների չի բախվել՝ ցեղասպանության հետ կապված միջազգային իրավունքի աղաղակող խախտումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։