Balenciaga-ին քննադատել են 875 ֆունտ ստերլինգով «կեղտոտ» սպորտային կոշիկներ վաճառելու համար
ԼուսանկարներՖրանսիական Balenciaga նորաձեւության տանը համացանցում կշտամբել են կեղտոտ կոշիկները 875 ֆունտ ստերլինգով վաճառելու համար։ Գնորդների՝ սոցցանցերում հայտնված մեկնաբանությունները գրավել են Daily Mail-ի ուշադրությունը։
Խոսքը գնում է մոխրագույն 3XL Trainers Worn-Out մոդելի սպորտային կոշիկների մասին, որոնք ծածկված են քերծվածքներով և կեղտի նման բծերով: Նորաձևության դիզայներները նույն ձևավորումն են կիրառել արտադրանքի ներբանի վրա: Նշվում է, որ նշված կոշիկների արժեքը 875 ֆունտ ստերլինգ է։
Համացանցի օգտատերերը բազմաթիվ գրառումներով քննադատել են սպորտային կոշիկների դիզայնը: «Հարուստներն ուզում են նմանվել անօթևաններին և թմրամոլներին», «Բացատրեք ինձ այս նորաձևությունը», «Ճաշակի բացարձակ բացակայություն», «Սարսափ», «Սա արդեն անվերահսկելի է», - գրել են օգտատերերը: