Սրանց նմանները որպես գործիք մեկ-երկու դրվագում ծառայում են տերերին, հետո անվերադարձ շպրտվում աղբանոց. Աբրահամյան
Բլոգոսֆերա
Ոստիկանությունում հատուկ հաստիքներ են բացել, որտեղ նշանակվողներն ունեն լոմի կարգավիճակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Սրանց տեսակի համար տարբերություն չկա, թե դիմացինը հերոսի ծնող է՞, իր իրավունքները պաշտպանող քաղաքացի՞, թե՞ պարզապես մայթով քայլող պատահական անցորդ:
Ստանում են հրաման` պաշտպանել նիկոլական իշխանությունը ու առաջ:
Սրանց նմանները որպես գործիք մեկ-երկու դրվագում ծառայում են տերերին, հետո անվերադարձ շպրտվում աղբանոց:
Ի դեպ, որ դրանց կենսագրությանը ծանոթանում ես` հատուկ ընտրված անսկզբունք, անհայրենիք դեմքեր են, որոնց միակ «առաքելությունը» ստորաքարշություն դրսևորելն է:
Նահատակվածի ծնողի վրա ձայն բարձրացնողը, հրմշտողն ու թաթ գցողը վտանգավոր թափոն է, որը պետք է նետվի համապատասխան վայր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)