Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումները Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան Մերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը Հորմուզում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմ Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը Հորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմաց Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորը 

Բարոյական ընտանիքի զավակը ոչ մի պարագայում կնոջ՝ այն էլ զոհվածի մոր դեմ, ցուցմունք չի տա․ Դավիթ Կարապետյան

Բլոգոսֆերա

Չկա մի երկիր, որտեղ հղի կնոջը սպանած պետության ղեկավարի կորտեժի ծառայողը ազատության մեջ մնա, իսկ զոհվածի մայրը՝ շառի համար կալանավայրում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։ «Աշոտիկի հանդեպ հանցագործության մասին հաղորդման հիմքով՝ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առևանգելու հոդվածով։

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, կալանավորվեց՝ Աշոտիկին առևանգվելու համար...

Ապրե՛ս, Աշոտի՛կ, դու տղա ես...

Բա իհարկե, մարդն իր ոտքով գնա նստի մեքենա, որի ղեկին կին է, որում այլ անձ չկա, հետո որոշի կասկադյորություն անի, ու մեքենայից հերոսաբար իրեն դուրս շպրտի, արդյունքում՝ վարորդը առևանգման համար նստի՝ միայն պապայի երկրում նման բան կարող է լինի...

Դեռ պետք է գոհ լինենք, որ բռնաբարության փորձի ու կողոպուտի հոդվածներ չես կարել գործին...

Աշոտիկ, ջան Աշոտիկ, բարոյական ընտանիքի զավակը, անգամ փողոց դուրս չեկած ջահելը, ոչ մի պարագայում կնոջ, այն էլ զոհվածի մոր դեմ, ցուցմունք չի տա, ջահել տղա լինելով՝ չի մեղադրի իրեն առևանգելու մեջ։

Ամոթ է...

Չնայած, դու քո հոր տղան ես, ամոթն էլ ո՞րն է...

Պտուղը ծառից հեռու չի ընկնում...

Ինչ տեսել ես, այն էլ անում ես...

Դու մեղավոր չես, գենետիկան է մեղավոր...

Հայրդ էլ ոչ մի բանում մեղավոր չէ, մենք ենք մեղավոր...

Ինչպես կարելի է քեզ հետ առանձնանալ ու օրինակ հարցնել, թե ինչու՞ քեզ պետք է հակառակորդի թիկունքից ապահով հանել ու Երևան բերել, բայց մյուսներին մսաղացի բերանը տալ, մատաղացու սարքել...

Ինչպես կարելի է քեզ հարցնել, որ եթե հայրդ գիտեր, որ նույն արդյունքն էր լինելու, ինչու՞ այդքան զոհ տվեց։

Ինչպե՞ս կարելի է զոհված զինվորի մոր հետ խոսել, ասել, լսել, կիսվել...

Իհարկե չէր կարելի:

Դու քո միսիան պետք է կատարեիր ու դու այն կատարեցիր...

Դու պետք է կուլտուրական առևանգվեիր, էքսցես ստեղծեիր, դատ ու դատաստանի հասցնեիր...

Աշխարհի երեսին 200-ից ավել պետություն կա, հետևաբար՝ նույնքան էլ նախագահ կամ վարչապետ, բայց միայն մեր երկրում է, որ վարչապետի որդին կարող է պատառոտված, ջակի-ջուկի հագած, փնթի ու հակահիգիենիկ, անֆասոն ման գա մայրաքաղաքի փողոցներով, դա էլ քիչ չէ՝ առևանգվի տարեց կնոջ կողմից, մեքենայից սալտո անի, պարկուր-կվադրոբիկի ձիրք դրսևորի, վազի քաղմաս ու գործ հարուցի...

Ու մենք դեռ զարմանում ենք, թե մի կնոջից այս աստիճան սարսափածը, նրա գերությունից ճողոպրածն ինչպե՞ս է պատերազմի մասնակցել, սահման պահել...

Վա՜յ, Աշոտիկ, Աշոտիկ...

100% Աշոտիկ...

Չեմ զարմանա, որ ըստ սցենարի, շուտով պարզվի, որ Աշոտիկը բարեգութ ու հումանիստ տղա է:

Որ մեկ էլ տեսար ցուցմունքը հետ վերցնի...

Մանավանդ, որ հակառակ պարագայում մարսելու լուրջ խնդիր կլինի...

Իսկ այդպես, թե՛ իր և թե՛ հայրիկի իմիջը կփրկի...

Ոչինչ չի բացառվում...

Կապրենք, կտեսնենք...

Չկա մի երկիր, որտեղ հղի կնոջը սպանած պետության ղեկավարի կորտեժի ծառայողը ազատության մեջ մնա, իսկ զոհվածի մայրը՝ շառի համար կալանավայրում։

Այո, պարո՛ն դատավոր Չիչոյան...

Գիտենք, վարչապետն անձամբ է ասել, որ «Այսօր Հայաստանում դատավոր չկա, որ վարչապետի ասածը չանի»...

Կեցցե՛ «ժողովրդավարական արդարադատությունը»...

Ժողովրդի հույզերի վրա գաս իշխանության, բերես պատերազմ, մահ, ցավ, սուգ, քաոս, պարտություն, կորուստներ, պառակտում, հայրենազրկում, գաղթ, նվաստացում, անորոշություն, հայհոյանքի մշակույթ, պետականաքանդում, անպաշտպանություն, վախ, բռնապետություն, հալածանք, սրբապղծություն, անարգանք, դավադրություն ու մեղավոր կարգես բոլորիս, բայց ոչ քեզ՝ ունիկալ տաղանդ է պահաջվում:

Գիտեմ, վախենում ես, սարսափում՝ Քադաֆիի ու Սաակաշվիլիի ճակատագրին արժանանալու մտքից։

Դու դրա լիարժեք իրավունքն ունես...

Ուղղակի երեխաներդ են մեղք...

Գոնե իրենց մի զոհաբերիր...

Ինչևէ, համբերություն հասարակության գիտակից հատվածին, որդեկորույս ծնողներին, տիկին Գայանեին:

Սա էլ է անցողիկ, սրանք էլ՝ ժամանակավոր...»,-գրել է նա։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը
Ամենադիտված