Ժամը 13-ի դրությամբ հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից 43 մեքենա, 40-ի ղեկին եղել են անչափահասներ
ԻրավունքՎերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է` միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: