Երևանում բախվել են Mercedes-ը և Nissan-ը․ վիրավորներից 2-ը երեխաներ են, վարորդներից մեկ՝ ոչ սթափ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են Mercedes և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Էդիկ Սուսունցն, կրտսեր պարեկ Մուշեղ Խաչատրյանը և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բախման հետևանքով Nissan-ը բախվել է աղբարկղին, կոտրել այն և բախվել երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով արտաքին լուսավորության լամպը կոտրվել է, աղբն էլ թափվել ճանապարհով մեկ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ