Մինչև սեպտեմբերի 1-ը «Գազել»-ները կփոխարինվեն ավտոբուսներով. Երևանի քաղաքապետարան
ՀասարակությունՄինչև սեպտեմբերի 1-ը «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով. գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից․
«Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի համաձայն, հունիսի 1-ից կմեկնարկի «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները ավտոբուսային երթուղիներով փոխարինելու գործընթացը, որը կավարտվի սեպտեմբերի 1-ին: Ընդ որում, առանձին երթուղիների ուղեգծերը փոփոխվել են:
Ուղեգծերի, սպասարկող շարժակազմի և երթուղիների վերաբերյալ առավել մանրամասն՝ https://shorturl.at/klEGW» :