Երգչուհի Սլավան հոսպիտալացվել է
ԺամանցՍլավա բեմական անունով հանդես եկող ռուս հայտնի կատարողին հոսպիտալացրել են Մոսկվայում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտիստի համերգային տնօրեն Նիկոլայ Մակարովը։
Նա բացատրել է, որ հոսպիտալացումը կապված է վատ ինքնազգացողության հետ։
«Նա գտնվում է հիվանդանոցում, նրան հոսպիտալացրել են՝ անալիզներ հանձնելու համար, տեսեն, թե ինչ է նրան պատահել»,- ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ նրա վիճակը «կրիտիկական» չէ՝ երգչուհին ջերմություն է ունեցել, սրտխառնոց է սկսվել։ Այդ պատճառով նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն ասել են, որ նա «ավելի լավ է հետազոտվի»», - ասել է Մակարովը: