Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ճանապարհը 15 րոպե փակ կլինի
Հասարակություն
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 31-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ