Քենդալ Ջենները թափանցիկ մաքսի զգեստով լուսանկարներ է հրապարակել
ԼուսանկարներՄոդել Քենդալ Ջենները սոցցանցում հրապարակել է արձակուրդի ժամանակ մի շարք լուսանկարներ, որոնցում ներկայացել է մինչև հատակ հասնող թափանցիկ մուգ կապույտ զգեստով։ Նկարները հրապարակել է Daily Mail-ը։
Լուսանկարում մոդելը կեցվածք է ընդունել արևային ակնոցներով և Bottega Veneta ապրանքանիշի «Raffia» լողափնյա պայուսակով։ Քենդալ Ջեներն արձակուրդն անցկացրել է իր ընկերների հետ:
Թե կոնկրետ որտեղ է ժամանակ անցկացրել Քենդալ Ջենները, սոցցանցերում նշված չէ։ Սակայն Footwear News-ը հրապարակել է նրա նկարները նույն հանդերձանքով և նշել, որ դրանք արվել են Ֆրանսիայի հարավում՝ Անտիբում, ուր մոդելը ժամանել է Կաննի 76-րդ կինոփառատոնին մասնակցելու համար։