Նախիջևանում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
Տարածաշրջան
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կարճատև այցով մեկնել է Նախիջևան:
1news.az վկայակոչելով Անկարայում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Բաղիրովի հաղորդագրությունը, Թուրքիայի արտգործնախարարը Նախիջևան կայցելի Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներին հանդիպելու համար: Նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2011-ի ապրիլի կեսերին Իրանում, որտեղ հանդիպման արդյունքների վերաբերյալ ընդունվել էր համատեղ հռչակագիր:
Ըստ Բաղիրովի' Դավութօղլու հետ Նախիջևան կայցելեն Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկը, Թուրքիայի գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև պաշտպանության, արդարադատության, առողջապահության նախարարները: Հաղորդում է REGNUM լրատվականը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում