Ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի հուզիչ գրառումը՝ դաժանաբար սպանված քրոջ մասին
Բլոգոսֆերա
Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը հուզիչ գրառում է կատարել քրոջ՝ Նվարդի հետ։
Իր էջում կիսվելով Փիքսարտ Արմենիա-ի գրառումը՝ կապված Նվարդի հետ, նա գրել է հետևյալը․
«Էլ երբեք առաջին իսկ զանգից հետո չեմ լսի քո «հա ապերիկս» քաղցրահնչյուն խոսքը իմ բարի, հրաշք, աննման, բոլորին հասնող ու վերին աստիճանի հայրենասեր քույրիկս»։
Փիսքարտ Արմենիա-ի գրառումը՝ ստորև․
Անցյալ շաբաթը մեր համայնքի համար լի էր ցավով. մեր սիրելի գործընկեր Նվարդ Նալչաջյանը վաղաժամ եւ անարդար ձեւով հեռացավ կյանքից։
Նվարդը մեզ համար կա եւ կմնա պարկեշտ, առաքինի, կայացած, հայրենասեր, աշխատասեր, խելացի եւ բացառիկ պատասխանատվության տեր մարդ ։
Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցավ Նվարդ Նալչաջյանի հուղարկավորությունը, որը դաժանաբար uպանվել էր՝ 18-ամյա երիտասարդի կողմից։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը