Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.am Արդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին Սելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվի Բեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասին Եզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ին Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը Փաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք» Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ 

«Բնական է՝ իշխանության մոտ «Հայաքվեն» սարսափ է առաջացնում, սեփական ընտրողներին սպառնում են պատերազմով»

Բլոգոսֆերա

«Երեկ Հայաստանում նշվում էր Սահմանադրության օրը, մենք ստիպված էինք մեկ օրով կանգնեցնել «Հայաքվե»-ի ստորագրահավաքը, սակայն «Հայաքվե»-ի շուրջ կրքերը շարունակում էին թեժանալ։ Այս մասին գրում է Ավետիք Չալաբյանը։

Գործող իշխանության հաստիքավոր պրոպագանդիստները, տեսնելով «Հայաքվե»-ի բարձրացող ալիքը և արագ ծավալումը երկրով մեկ, ստիպված եղան իրենց պահարանից հանել թուլամորթների վերջին փաստարկը՝ Ալիևի անունից սկսեցին սպառնալ հայ ժողովրդին նոր պատերազմով։ Մենք կարող էինք անցնել այս հերթական սադրանքի կողքով, սակայն այն շարունակելու է կրկնվել, ուստի ստորև ես կուզեի պատասխանել մեր ժողովրդին պատերազմով վախեցնող բոլոր թուրքահպատակներին՝

ա) 2020 թ․ պատերազմը սկսվել է ոչ թե, որովհետև մեր ժողովուրդը տասնամյակներով պայքարում էր Արցախի անկախության համար, այլ որովհետև այդ ժամանակ Հայաստանը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը, որը ձախողեց բանակցային գործընթացը, փչացրեց հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, մինչև վերջին պահը խուսափեց երկիրը վերահաս փորձությանը պատրաստելուց, տապալեց պատերազմական մոբիլիզացիան, իսկ պատերազմը սկսելուց հետո մտածում էր ոչ թե հաղթելու, այլ օր առաջ Շուշին հանձնելու և դրանով Ալիևի ախորժակը փակելու մասին։ Դրա մասին նա ինքնախոստովանական ցուցմունք տվեց տառացիորեն վերջերս, ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստում, պարզապես փորձելով բոլոր այս ձախողումները և պարտության մեղքը բարդել այլոց վրա։

բ) 2020 թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնությունը կնքելուց հետո, որն իբրև կոչված էր դադարեցնելու պատերազմը, այն ոչ մի պահ չի դադարել։ Այս ընթացքում զոհվել է 400-ից ավել հայ զինվոր, Ալիևը պաշարման մեջ է վերցրել Արցախը, մոտեցել է Ջերմուկին, Սիսիանին և Վարդենիսին, անմիջական կրակի տակ է վերցրել Կապանը, և շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին և Արցախին, պարբերաբար սպառնալով նոր պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիևի ախորժակների դեմ առնելու միակ իրական միջոցը մեր երկիրը ռազմականացնելն է, դրա հիման վրա դիվանագիտական նոր ալյանսներ ձևավորելը, և Ալիևին ամեն քայլափոխին կոշտ հակազդելը՝ դրա փոխարեն այս իշխանությունը շարունակում է պարտվողականության պրոպագանդան, կազմալուծում է բանակը, շարունակում է վանել Հայաստանից սփյուռքահայ գործիչներին և կազմակերպություններին, իսկ ընդդիմադիր գործիչներին և զինվորականներին էլ պահում է բանտերում։

գ) Էրդոգանի վերընտրությունից և Ռուսաստանում հատնի իրադարձություններից հետո, Ալիևը այլևս չի թաքցնում, որ ինքը պատրաստվում է Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, և շարունակում է կոշտացնել հռետորաբանությունը։ Ալիևը շտապում է, հրաշալի հասկանալով, որ իր ժամանակը սպառվում է՝ Ադրբեջանում նավթի հանույթը արագ կրճատվում է, սեփական երկրում սկսում է բարձրանալ դժգոհության ալիքը դիկտատորական իշխանության կամայականությունների դեմ, Իրանի հետ հարաբերությունները օր օրի սրվում են, բանակի ղեկավարությունը սկսել է Թուրքիայի և Իսրայելի հետ սեփական խաղեր խաղալ, և դուրս է գալիս վերահսկողությունից։ Ալիևը հրաշալի հասկանում է, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին և Արցախին վերջանական կապիտուլացիայի ենթարկելու իր վերջին շանսն է, և փորձում է հնարավորինս արագ դրանից օգտվել, քանզի արդեն մոտ ապագայում այդպիսի շանս այլևս կարող է չլինել։

դ) Այս պայմաններում, գործող իշխանությունը, հստակ հասկանալով, որ Ալիևը կարող է գնալ նոր արկածախնդրության, և դրանով արդեն վերջնական դիմակազերծել իր ապաշնորհ քաղաքական ուղեգիծը,  փորձում է ի սկզբանե իրենից դուրս պատերազմի նոր մեղավորներ գտնել՝ եթե նախկինում դա «նախկիններն»  էին, հետո բանակի «5-րդ շարասյունը», հիմա, երբ էլ  «մեղավոր կարգելու» մարդ չի մնացել, պարզվում է, որ հիմա էլ «Հայաքվե»-ն է նոր պատերազմի մեղավոր։ «Հայաքվե»-ն,  որին արդեն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները, բազմաթիվ հանրային գործիչներ, դիվանագետներ, «Հայաքվե»-ն, որը բացառապես խաղաղ, ժողովրդավարական գործընթաց է, որն ընդամենը առաջարկում է ամրագրել մեր Սահմանադրության հիմնարար դրույթները քրեական օրենսդրության մեջ, և գործում է մեր երկրի օրենսդրությանը և միջազգային իրավունքին խստագույն պահանջներին համաձայն, և որևէ կերպ չի կարող պատերազմի պատճառ հանդիսանալ, եթե երկրի իշխանությունները իրենք չեն ցանկանում այդպիսի նոր պատերազմ հրահրել։

«Հայաքվե»-ն իրականում հրաշալի առիթ է կարճ ժամանակում շփվել մեր հարյուրավոր և հազարավոր համաքաղաքացիների հետ, և ես ամենուրեք տեսնում եմ այն նոր հույսը, և վճռականությունը, որը «Հայաքվե»-ն արթնացնում է, այն ճնշված արժանապատվությունը, որը սկսում է վերականգնվել մեր մարդկանց մոտ։ Բնական է, որ այս իշխանության համար, որը կառավարում է վախի և հուսահատության հաշվին, «Հայաքվե»-ն պետք է սարսափ առաջացնի, և նրանք, չունենալով ուրիշ փաստարկ, պետք է սեփական ընտրողներին սպառնան նոր պատերազմով։ Ես համոզված եմ, որ այդ սպառնալիքը միայն հակառակ արդյունք է տալու, որ մարդիկ համախմբվելու են սեփական հայրենիքի, ազատության և արժանապատվության շուրջ, և իրենց քվեով նոր էջ են բացելու մեր երկրի պատմության մեջ։ Աստված զորավիգ մեր հայրենիքին, և իր ազատության համար պայքարող մեր տեսակին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»
Ամենադիտված