Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր» Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Երևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. Փաշինյան ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին «Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոց Տեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրել 

Տղաս այսօր պետք է վերադառնար տուն․ զոհված զինծառայողի հայր

Բլոգոսֆերա

Սեպտեմբերյան մարտերի մասնակից, զոհված զինծառայող Դավիթ Գիշյանի հայրը՝ Բարսեղ Գիշյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր հուլիսի 7-ն է, տղաս այսօր պետք է ավարտեր ծառայությունը և վերադառնար տուն, բայց չվերադարձավ, ավելի ճիշտ Սյունիքի լեռներից վերադարձավ Եռաբլուր՝ այն էլ վրաց-ազերիական «Կրասնի մոստ» անցակետով։ Նույն ժամին, երբ 32 հայ զինծառայողների մարմիններով բեռնատարը Վրաստանից Նոյեմբերյանով հասնում էր Սևան, հանդիպակաց ուղղությամբ իր մեքենայով անցել է աղջիկս, գնում էր Նոյեմբերյան եղբոր համար մոմ վառելու Նոյեմբերյանի բարձր սարերից մեկի՝ Սրբասարի գագաթի սրբավայրում, որի ստորոտում ամառները միշտ անց են կացրել իմ երեխաները։

Տղաս ուներ աստվածային մարդկայնություն ու մեծահոգություն, մարդկային կարեկցանք։ Մի անգամ երբ փոքր էր, գիշերվա մթին սարերում տեսավ ծանր անձրևի տակ ընկած մի գյուղացու՝ թաց ու անշոր, 2 հազար մետր բարձրություն, ցուրտ, մութ․․․ ինձ ստիպեց նրան տանել մեր կացարան ու պահել մինչև լույս․․․ Մի ուրիշ անգամ, հիշում եմ, Երևանում շենքի պատշգամբից նայում էի ներքև, կատուն ընկավ մեքենայի տակ․․․ կարդոնից տուփ սարքեց, շորեր դրեց, կատվին դրեց տուփի մեջ և տարավ դաշտում թաղեց։ Տղաս բնավորությամբ շռայլ էր, երկնային մի բան կար նրա այդ շռայլության մեջ ու երևի դա կապ ունի նրա զոհվելու հետ։ Համացանցում շատ ինֆորմացիա ու վիդեոներ կան, համաձայն որոնց, երբ ազերիները կանգնում են ծանր վիրավոր տղայիս գլխին, ավելի ուշ նրան (ծանր վիրավորին) սպանում են և հետ տալիս՝ կեղծ բժշկական օգնություն բեմադրելուց հետո։ Դա ճիշտ չէ, նրան ծանր վիրավոր վիճակում չեն սպանել, բայց դաժան են եղել։ Որոշ մանրամասների մասին կգրեմ ավելի ուշ։

Ամեն օր քայլում եմ Եռաբլուրի անմեղ հայացքով նայող պատանիների՝ մեր զինվորների նկարների միջով, հիմնականում 18-22 տարեկաններ են, պատանեկան ռոմանտիզմով ու հայրենասիրությամբ, իսկ նրանց ընտանիքները՞ ․․․ կարողանալո՞ւ են երբևէ ոտքի կանգնել ․․․ կասկածում եմ, նրանց ընտանիքներում դեռ հաջորդ սերունդն է քաշելու 19-22 տարեկան կործանված կյանքի կորստի բեռը: Ու միայն պրոֆեսիոնալ, քիչ զոհեր տվող, նեղ մասնագիտացած, տեխնոլոգիապես հագեցած բանակն է ունակ այս ամենի առաջն առնելու։ Բայց ինչ բանակ առանց դաշնակից բանակների (լեռների ծայրերին դիրքերում ծվարած՝ առանց դաշնակիցների), ի՞նչ բանակ առանց զարգացած տնտեսության, քաղաքական համակարգի, հասարակության, կրթության, գիտության։

Երևանում, Փարաքարի կողքը, դաշտերի միջով մի ճանապարհ կա, երբ տղաս փոքր էր, ուսերիս դրած հաճախ քայլում էի այդ ճանապարհով։ Հիմա նա չկա ու այդ ճանապարհը մագնիսի նման քաշում է, անվերջ ճանապարհս փոխում եմ, որ այդ ճանապարհով գնամ-գամ ու էսպես անվերջ, երևի մինչև կյանքիս վերջ․․․ այդ ճանապարհի վրա մնացել է այն, ինչ կար 18 տարի առաջ՝ 1-2 տարեկան տղաս և ես․․․ նա՝ իմ փոքրիկ տղան, նստած իմ ուսերին։ Ամեն օր քայլում եմ այդ ճանապարհով, նրան զգում ուսերիս, հոգիս ցավում է, բայց այդ ճանապարհից հրաժարվելու ուժ առայժմ չունեմ»։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջ
Ամենադիտված