Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Իշխանականները խիստ մտահոգվել են, որ Սարգսյանը տրամաբանական և իրացնելի է գնահատել Օսկանյանի առաջարկը

Բլոգոսֆերա

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ երրորդ նախագահի վերջին ճեպազրույցը կրկին անհանգստություն է սերմանել իշխանական ու ոչ իշխանական որոշ շրջանակներում: Իշխանականները խիստ մտահոգվել են այն հանգամանքից, որ նախագահ Սարգսյանը տրամաբանական և իրացնելի է գնահատել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջարկը:

Այս հարցազրուցի առթիվ` իր նվնվոցն ու խղճահարություն առաջացնող «մեկնաբանությունն» է հրապարակել կապիտուլյացիոն ռեժիմի ազգակործան քաղաքականության մունետիկ ու փարոս «Հայկական ժամանակ»-ը: Չէի անդրադառնա այս հանգամանքին, ինչպես չեմ անդրադառնում այլ կայքերի օդատիեզերական մակարդակի «վերլուծություններին», եթե «ՀԺ»-ի ծլվլոցների հետևում թաքնված չլիներ ապազգային դավադրությունների իշխանական «միտքը»:

Ինչպես միշտ, փաստերի և մեկնաբանությունների աղավաղման անկրկնելի վարպետները, գնացել մտել էին իրենց սիրած նախկինների համապատասխան տեղերը և մանիպուլացնում էին ինչ հնարավոր է: Այնինչ, սրանց վախերը այլ տեղում են, որովհետև իրենք էլ են հասկանում, որ Օսկանյանի առաջարկությունն իրականում տրամաբաբական է և հնարավոր կլինի պայմաններ ստեղծել անհամեմատ ավելի նպաստավոր դիրքերից բանակցային գործընթաց մեկնարկելու համար: Բայց քանի որ դավաճանների ցանկությունը ոչ թե Հայաստանի և Արցախի ճակատագրի հարցում նպաստավոր դիրքն է, այլ սեփական թուլամորթ կաշին փրկելը, հետևաբար, նման ցինիկ հոդվածներն են լինելու ընդդիմության առաջարկների նրանց պատասխանը:

Մտածեք ինքներդ. ազգ-պետություն կործանողը, հասարակության որոշ խմբի անգրագիտության վրա հույսները դրած իշխանությունը ինչու՞ պետք է համաձայնվի իրավիճակից ելքեր ենթադրող գաղափարներ քննարկել` երբ իրենց նպատակը վերջնական կործանելն է:

Այո´, իրավացի է 3-րդ նախագահը, բանակցողի փոխվելով իրավիճակը փոխվելու է և առաջին անգամ չէ, որ նա խոսում է այդ մասին: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որովհետև իր սեփական կետից ու զրոյից «բանակցողը» այսօր զրոյից ցածր հնարավորություններ ունի իր իսկ բերած սպառնալիքներին դիմագրավելու համար, որովհետև եթե մեկը հասցրել է այն վիճակի, որում քաղաքական բոսյակները` որբի դեմքով ասում են «մի´ խոսեք, մի´ մտածեք, մի´ ստորագրեք` որպեսզի պատերազմ չլինի», ի՞նչ է այլևս հնարավոր ակնկալել դրանցից:

Վարդան Օսկայանի առաջարկի տրամաբանությունն էլ հենց դա է. եթե ոստիկանների շալակին թառած կառչել ես իշխանությանը և քո վնասակար գոյությամբ կործանում ես երկրի ապագան, ապա գոնե հնարավորություն տուր փրկելու իրավիճակը: Դրա համար պահանջվում է ընդամենը ծպտուն չհանել: Պատկերացնո՞ւմ եք աբսուրդի աստիճանը. ծպտուն չհանել, որ ավելի վատ չլինի և հնարավոր լինի դուրս գալ վիճակից:

Այնպես որ, «Հայկական ժամանակ» կայքին պետք է խնդրել` ի շահ և ի նպաստ հայ ժողովրդի` դուք էլ ծպտուն մի հանեք, որովհետև հայրենիքը կապիտուլյանտից կարևոր է:

Հ.Գ. «ՀԺ»-ի խմբագրակազմին և ոչ միայն նրանց անկեղծորեն խղճում եմ: Նրանք էլ մեր ժողովրդի պես խորտակվող նավի անհույս ուղևորներ են, բայց երբեմն «ստիպված են» լինում թիավարել խորտակումը կանխելուն հակառակ...»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված