Պետք է վերջ տալ զինվորականների թիրախավորումներին. մարտունակության հիմքում զորքերի բարոյահոգեբանական վիճակն է. Աբրահամյան
Բլոգոսֆերա
Զինվորականին մշտապես թիրախում պահելու, նրան առօրյայում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որպես դասալիք, դավաճան ներկայացնելու պայմաններում, բնականաբար, բարոյահոգեբանական անհրաժեշտ մակարդակի ապահովում իրականացնել հնարավոր չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Որքան էլ իշխանությունը ցույց տա, թե տարբեր միջոցներով փորձում է փոփոխություններ մտցնել զինված ուժերում, բայց մարտունակության հիմքում զորքերի բարոյահոգեբանական վիճակն է, որը պատշաճ մակարդակի հասցնելու համար պետք է վերջ տալ զինվորականների թիրախավորումներին»,-գրել է Աբրահամյանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը