Իլոն Մասկը հայտնել է՝ ինչպես են այսուհետ կոչվելու «թվիթները»
Բլոգոսֆերա
Ամերիկացի ձեռնարկատեր, Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը Twitter-ում հայտարարել է, որ այժմ «թվիթները» կկոչվեն «X»։
«X»,- գրել է նա՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչպես են կոչվելու «թվիթները» հարթակի ռեբրենդինգից հետո։
Հուլիսի 24-ին Իլոն Մասկը Twitter-ի իր էջում հրապարակեց ընկերության գլխամասային գրասենյակի լուսանկարը՝ X տառի տեսքով նոր տարբերանշանի պրոյեկցիայով։
Հուլիսի 23-ին Մասկը հայտարարեց ընկերության պլանների մասին՝ հրաժարվել թռչունի լոգոյից՝ փոխարինելով այն X տառով: «Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter-ի լոգոյին և աստիճանաբար նաև բոլոր թռչուններին», - գրել էր ձեռնարկատերը:
Միաժամանակ, ինչպես խոստովանել է սոցցանցի սեփականատերը, ռեբրենդինգի վերջնական տարբերակը դեռևս համաձայնեցված չէ, և, ամենայն հավանականությամբ, X տառի տեսքով լոգոն սև ֆոնի վրա ժամանակավոր է։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը