2020-ի նոյեմբերի 9-ից հետո ծննդյանս օրը այլևս աչքիս չի երևում. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել
Բլոգոսֆերա
Կալանավորված քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը երախտիքի խոսքեր է հայտնել երեկ իր տարեդարձը շնորհավորողներին ու իր ֆեյսբուքյան էջում գրել.
«Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացա ծննդյանս օրվա կապակցությամբ ձեր հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների մասին, որոնց համար շնորհակալ եմ։
2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդ` սովորաբար ուրախ օրը այլևս աչքիս չի երևում... Առավել ևս՝ այս տարի։
Եվ պատճառը բանտախուցը չէ։ Պատճառը Արցախում ստեղծված աղետն է, 120.000 հայրենակիցներիս գոյության պայքարը` իմ փոքրիկ սանիկ Անդրեյից մինչև իրենց օջախներում ինձ հյուրընկալած տատիկ-պապիկներ, արցախցի իմ գործընկերներից մինչև անծանոթ, բայց ի բնե հարազատ մարդիկ։ Խնդրում եմ, պինդ մնացեք։ Աստված պահապան բոլորիդ։
Կյանք` Արցախին»,-գրել է Աշոտյանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը