Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում 90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. Փաշինյան Փաշինյան․ 90-ականներին Սևանի սիգը փրկեց մեզ, բայց հասցրինք ձկնային պաշարները սպառման եզրին «Ասել եմ՝ ձեր հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում» Սիմոնյանը՝ Ալիևի հետ զրույցի մասին Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների փոխանցման մի շարք փորձեր #ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին․ փաստաբանական թիմ Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթով Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ. Միրզոյան Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է 

«Նիկոլը կանգնել է «ի՞նչ անի հարիֆը» խորագրով տաշտակի առջև. ստորագրի՞ հաջորդ կապիտուլյացիան, թե՞ ոչ»

Բլոգոսֆերա

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է․ 

«Ստորագրի՞ հաջորդ կապիտուլյացիան, թե՞ ոչ: Կեղծ խաղաղությամբ քողարկված այս դավադրությունը վաղուց ծառացել է Նիկոլի տխրահռչակ կառավարության առջև: Տարածաշրջանային խայծը կուլ տված կապիտուլյանտը, շարունակում է անհույս թփրտալ` օրեցօր ավելի ծանր ու մշուշոտ դարձնելով հայ ժողովրդի ապագան:

Լիահույս չեմ, որ կառավարիչների խմբակում բոլորն են հասկանում պահի լրջությունն ու պետականության կորստի իրական վտանգը: Սակայն չհասկանալը, նրանց չի ազատելու անձնական պատասխանատվությունից: Աշխարհակարգի փոփոխությանը զուգահեռ չեն գործում միջազգային նորմերն և իրավունքները: Որևէ միջազգային կառույցի պահանջ, որոշում կամ կոչ` արժեզրկված են ու անօգուտ: Աշխարհը շարժվում է ռեալ պոլիտիկի չոր կանոններով: Իսկ ի՞նչ ունի Նիկոլն այս անկանոն ու քաոտիկ խաղին հակադրելու և իր սահմանադրական պարտականությունները կատարելու համար: Մեծ հաշվով` ոչինչ չունի:

Ընդհակառակը` խոցելի անվտանգության, ուժերի խախտված հավասարակշռության, փոխադարձ անվստահելի արտաքին հարաբերությունների, ձախողված պետական կառավարման հետ մեկտեղ Նիկոլը ունի նաև ներքին անվստահության պայթյունավտանգ բեռ: Հասարակության մեծ մասը չի վստահում ոչ Նիկոլի ստորացուցիր խաղաղության օրակարգին, ոչ էլ ուժային կամ միջազգային մեխանիզմով հարց լուծելու նրա կարողությանը: Նիկոլը կրկին կանգնել է «ի՞նչ անի խեղճ հարիֆը» խորագրով տաշտակի առջև: Եվ իրոք, ի՞նչ կարող է անել խեղճ հարիֆը այս վիճակում, երբ շատ լավ հասկանում է, որ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի (և իր իշխանության):

Ստորագրի թուրքական կործանարար պահանջների տակ, թե՞ հանուն իր աղետաբեր իշխանության պահպանման` ժամանակ ձգի ու պատրաստվի հաջորդ պատերազմին: Ռուսաստանը և Իրանը չեն վստահում Նիկոլին և սա առավել տեսանելի է դառնում: Արևմուտքը (ԵՄ (բացառությամբ` Ֆրանսիա), ԱՄՆ, ՄԹ, Թուրքիա, Իսրայել)` ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու, ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու, ինչպես նաև Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի նոր պլացդարմ ստեղծելու նպատակով, պահանջում է հրաժարվել Արցախից և ստորագրել թուրքերի պահանջների տակ: Դա է Նիկոլի` օդում կախված իշխանության այսօրվա գինը: Հանուն իր կաշին փրկելու, Նիկոլը կգնա՞ երկիրը վերջնականապես կործանելու ճանապարհով, թե՞ ոչ` դեռ պարզ չէ:

Պարզ չէ, որովհետև թուղթ ստորագրելը մի բան է, իսկ դրա կյանքի կոչելը` այլ: Հայ ժողովրդի մեծ մասը գուցեև միամիտ է, հեշտ խաբվում է, բայց հաստատ սրբապիղծ ու հայրենադավ չէ: Նրա գլխի տակ կեղծ խոստումներ ու խաղաղության մասին դատարկ հեքիաթներ այլևս չես կարող դնել: ՍԴ եզրակացության և ԱԺ վավերացման գործընթացներին զուգահեռ Երևանի փողոցները լցվելու են հազարավոր ցուցարարներով: Ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիներն ամեն բան անելու են, որպեսզի թույլ չտան Արցախի ու Հայաստանի վերջնական կործանումը: Իմ կարծիքով, այս ամենը գիտակցելով` Նիկոլը սպասում է Երևանի ընտրություններին:

Նա մի կողմ է թողել պաշարված Արցախի սովն ու վտանգները, և զբաղվում է Երևանի ավագանու ընտրարություններով: Նա պատրաստվում է այդ ընտրություններում ևս կեղծիքով, շանտաժող ու ճնշումներով «հաղթանակ» կորզել (տես 2021թ ԱԺ արտահերթ ընտրություններ): Իմաստը կայանում է նրանում, որ Երևանի ավագանին վերցնելուց հետո` Արևմուտքի երաշխավորությամբ գնա ԱԺ նոր արտահերթ ընտրությունների (վերարտադրման նպատակով):

Ենթադրում եմ, որ Նիկոլը փորձելու է Արցախն Ադրբեջանին տալու, և թուրքերին Հայաստան բերելու գնով` «խաղաղության պայմանագիր» ստորագրելու վստահության քվե ստանալ ժողովրդից: Հնարավոր արտահերթ ընտրությունը Նիկոլը կվերածի Արցախը հանձնելու համար մանդատ ստանալու քաղաքական գործընթացի: Դա իր ոճի մեջ է: Հետո անխռով կհայտարարի, որ ինքը չի կործանել պետությունը, այլ Հայաստանի հպարտ քաղաքացիները: Ուղիղ դեպի կործանման տանող զարգացումները բացառելու ամենակարճ ճանապարհն իշխանափոխությունն է, որն անխուսափելի է դառնում: Խնդիրը ժամանակի մեջ է: Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունն ու արժանապատիվ հասարակությունը ոտքի հանել իր ցավին ու դավին անտարբեր զանգվածներին: Սա կենսական խնդիր է, պետության ու ժողովրդի գոյության խնդիր` առանց չափազանցման:

Իշխանափոխության տված առաջին օգուտն այն է, որ ազատելու է Հայաստանի ձեռքերը նոր կապիտուլյացիաների պարտավորություններից: Բացի դա` կան իրավիճակը փրկելու փոքր բայց ռեալ հնարավորություններ, որոնք այսօր և մոտ ապագայում դրական զարգացումների մեկնարկ կարող են լինել: Իշխանափոխությունը նաև շանս է տալիս առանց պարտվողական հոգեբանության` կայուն և իրական խաղաղության հասնելու համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում 90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. ՓաշինյանԹրամփն ասել է, որ իր համար ավելի հեշտ է գործ ունենալ Պուտինի հետ, քան Զելենսկիի Փաշինյան․ 90-ականներին Սևանի սիգը փրկեց մեզ, բայց հասցրինք ձկնային պաշարները սպառման եզրին«Ասել եմ՝ ձեր հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում» Սիմոնյանը՝ Ալիևի հետ զրույցի մասինԴպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրելԹրամփը Զելենսկիին համեմատել է շրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ NYT. Վենսը, Քուշները և Ուիթքոֆը խնդրել են Զելենսկուն չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների փոխանցման մի շարք փորձեր#ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովինԹրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շարունակման մասին Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին․ փաստաբանական թիմՆիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթովՆոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներՀայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ. ՄիրզոյանԱրարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Աբրահամյանը՝ Ադրբեջանի հռետորաբանության կոշտացման հնարավոր պատճառների մասինԹուրքմենստանի նախագահը ժամանել է ՀայաստանԿենսաբազմազանության գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունը «Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել «Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը «Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվելԿապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Իրանի նախագահը ժամանել է Հայաստան«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը
Ամենադիտված