Արդյո՞ք Փաշինյանը պարտության դեպքում կհանձնի իշխանությունը (տեսանյութ) Ֆլորենտինո Պերեսն, այնուամենայնիվ, մրցակից կունենա Մադրիդի «Ռեալի» նախագահական ընտրություններում Պոմպակայանում վթարի հետևանքով ջուր չի լինի Նիկոլի ընտրողը գերեզմանից դուրս կգա, կգնա իրան ընտրելու, լեղապարկը ձեռքը կգնան ընտրատեղամաս (տեսանյութ) ԵԱՏՄ, թե ԵՄ․Օվերչուկի ուղերձը Հայաստանին.Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ (տեսանյութ) Դանիայում գահից հրաժարված թագուհին դուրս է գրվել հիվանդանոցից Ինձ թվում է, որ Սպերցյանը պետք է իրեն փորձի Եվրոպայում․ Արշավին Ճանապարհահատվածում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել Գվարդիոլան իր հեռանալու մասին խոսել է ֆուտբոլիստների հետ. The Sun Էդուարդ Սպերցյանը խոսել է առողջական խնդիրների մասին Զախարովան ծաղրել է Փաշինյանին․ «եվրոպական արժեքները» Երևանում (տեսանյութ) Իրանը նոր քայլեր է պատրաստել ԱՄՆ-ի հարձակման դեպքում. Առաջին անգամ ՀՀ արտադրության զենք է արտահանվել (տեսանյութ) 

Եթե ողջ հայության գեթ 10 տոկոսը դուրս գա պայքարի` համակարգված աշխատանքի արդյունքում հաջողություն միանշանակ կգրանցվի․ Դավիթ Կարապետյան

Բլոգոսֆերա

Չգիտե՞ք, որ Արցախը մարսելուց հետո, հերթը Հայաստանինն է…Թե՞ իրոք հավատում եք, որ նա հրաժարվելու է մեր սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիքներից, բավարարվելու է Արցախով ու կանգ է առնելու…

«Խաղաղության պայմանագի՞րն» է ապահովագրելու մեզ վերջինիս առավելապաշտական ծրագրերից…

Իհարկե՝ ո՛չ…Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ, քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։

«Երբ լրջանանք, պահի լրջությունը կհասկանանք…

Այն, որ պատմությունը կրկնվելու հակում ունի՝ շատերդ գիտեք:

Որ մենք էլ ազգովի խրատվող, պատմությունից դասեր քաղող, հետևություններ անող չենք՝ կարծում եմ դա էլ կփաստեք…

Ժամանակին, ինչպես Չարենցն էր ապշած, երբ Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց թեյը, ապա հիմա, Մեծն պոետից ոչ պակաս էլ ես եմ զարմացած՝ տեսնելով շատերի անտարբերությունը, կարեկցանքի ու ապրումակցման բացակայությունը արցախահայերի հետ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների նկատմամբ…

Այս աստիճա՞ն ապատիա, մորթապաշտություն ու էգոիզմ…

Էլ չեմ խոսում այս ամենին ուղեկցող անտագոնիզմի մասին…

Ժողովու՛րդ, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, որոնք սովամահության շեմին, էքզիստենցիալ վտանգի առաջ՝ կենաց մահու պայքար են տալիս…

Մաքառում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, իրենց հող ու ջրի, վաղվա Հայաստանի լինելու համար…
Կարծում եք՝ մեր հայրենակիցներին Արցախով հանդերձ զոհաբերելով այդքան փափագած և ձեզ խոստացված խաղաղությու՞նն է գալու, հանգիստ ու անվտանգ ապրելու՞ եք…

Ծանոթ չե՞ք Ալիևի պլաններին, ծավալապաշտական նկրտումներին…

Չգիտե՞ք, որ Արցախը մարսելուց հետո, հերթը Հայաստանինն է…

Թե՞ իրոք հավատում եք, որ նա հրաժարվելու է մեր սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիքներից, բավարարվելու է Արցախով ու կանգ է առնելու…

«Խաղաղության պայմանագի՞րն» է ապահովագրելու մեզ վերջինիս առավելապաշտական ծրագրերից…

Իհարկե՝ ո՛չ…

Հարգելինե՛րս, եղանակի տեսությունն ամեն օր, օրը մի քանի անգամ, իսկ այսօր ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հեռարձակել է 35 րոպեանոց «փաստավավերագրական ֆիլմ», որը ներկայացնում է ՀՀ ողջ սուվերեն տարածքը որպես Ադրբեջանի տարածք։

Չե՞ք կարծում, որ թշնամին անկեղծ է իր ցանկություններում.
նրա նպատակը Հայաստանի վերացումն է և այդ առումով վերջինս բնավ «պառաժ» չի անում…

Ինչևէ, այս ամենը գիտակցելու ճգնաճամի հետևանք է…
Արցախում, ցամաք հացով ապրող հայը, հողին կպած պայքարում է իր տարրական իրավունքների համար, հաստատակամ է, ընկճախտ չի դրսևորում, սակայն արդեն իսկ նկատելի է Արցախի նախագահի թևաթափությունը…

Վերջինիս՝ երկրի ղեկավարին ոչ հարիր մելամաղձոտ ու սրտաճմլիկ խոսույթը հունից հանում է շատերիս:
Լսելով՝ «Կարծես լուռ համաձայնություն կա՝ մեզ թողնել Ադրբեջանի հետ մեն-մենակ, «Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը, «սա պատերազմի շարունակություն է պաշարման միջոցով` Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար և իրականացնելով ցեղասպանություն» հայտարարությունները, ակամա հարց ես ուզում հղել նրան.
«եղբա՛յր», դու ընդհանրապես տեղյա՞կ ես ինչ է կատարվում Արցախում…

Նո՞ր ես հասկացել վերը թվարկածդ…

Կամ դու այլ բան էիր ակնկալու՞մ, առավել ևս քո կառավարման արդյունքում…

Ադրբեջանը նոր չէ որ հրաժարվել է եռակողմ հայտարարությունից, առավել ևս պատերազմը շարունակելուց…
Ռուսաստանը նույնպես վաղուց հրաժարվել է իր իսկ ճարտարապետության արդյունքից…

Ոչինչ չտվող, ընդամենը գութ ու խղճահարություն առաջացնող խոսքերի ու անիմաստ նստացույցերի, աշխարհի արձագանքին սպասելու փոխարեն, մտածե՞լ ես, թե կոնկրետ դու, քո մասով ինչ պետք է անես և ինչ չպետք է անես՝ իրավիճակը փոխելու, ճգնաժամից դուրս գալու համար:

Մինչ Ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակ են հղում Կարմիր խաչին՝ առաջարկելով Արցախ մարդասիրական բեռներ հասցնել ավելի կարճ՝ Աղդամի ճանապարհով, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն էլ մերժում «Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման»՝ դեպի Հակարիի կամուրջ ավտոերթն ուղեկցելու դիմումը, դու որպես երկրի նախագահ, պետության անունից պաշտոնապես ի՞նչ պետք է ասես ու պահանջես կոնկրետ ՌԴ-ից…

Երբ Լենցովի տեղակալ Սազոնովը պատասխանում է «ժողովրդական շարժման» նամակին, ասելով, թե «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցում, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովում։ Տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը», ո՞վ պետք է վերջինիս ասի, որ՝

* Ավտոերթի ուղեկցում այո՛ չի նախատեսված նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ուրեմն մի ուղեկցեք, բայց ապահովելն ազատ ու անկաշկանդ երթևեկը և երթևեկի ապահովությունն ու անվտանգությունը միջանցքի ողջ հատվածով՝ համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի դուք պարտավոր եք…

Ու դա անկախ մեքենաների թվաքանակի, անկախ նրան, թե այն կլինի շարասյուն, թե առանձին երթևեկ…

* Տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովում այո՛, ևս չի նախատեսվում. բա այդ դեպքում ու՞մ անվտանգությունն էիք ապահովում ձեր ենթակայության ու ձեր պատասխանատվության տակ գտնվող տարածքում. ադրբեջանական «էկոակտիվիստների՞», թե՞ մեր…

* Ասում եք՝ տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը. Հարց չկա, ստուգե՛ք, դեմ չենք… առավել ևս, որ առանց էքսցեսների, խաղաղ երթ է նախատեսված…

Եվ ուրեմն ի՞նչն է խանգարում առանց ուղեկցության նման երթի իրականացումը…
Էլ չեմ խոսում այն մասին, թե առհասարակ պե՞տք էր նման հարցով դիմել ՌԴ խաղաղապահներին.
Ի՞նչ էիք սպասում նրանցից, մանավանդ որ խիստ ենթադրելի էր թե՛ ակնկալվող պատասխանը, և թե՛ նրանց վերաբերմունքը:

Եվ որ ամենազավեշտալին է.
դուք փակողից ուղեկցու՞մ եք ակնկալում…

Ուրիշ հարց է, թե արդյո՞ք ցանկալի արդյունք կտար նման նախաձեռնությունը, կամ թե այն իր բովանդակությամբ արկածախնդրություն է, հերոսություն, ճիշտ թե՞ սխալ քայլ…

Այլ հարց է նաև այն, որ գուցե նույնիսկ լավ է ու ճիշտ, որ ՌԴ խաղաղապահներն այդուհանդերձ թույլ չեն տվել նման ակցիայի իրականացումը:

Ինչևէ, կարելի է հազար ու մի բողոքի ակցիաներ անել հանուն Արցախի, լսել տարբեր երկրների կողմից Ադրբեջանի հասցեին դատապարտող հայտարարություններ ու պահանջներ, սակայն փաստը մնում է փաստ, որ՝ Լաչինի միջանցքը կարող է բացվել եթե՝

1. Հայաստանը կատարի Ադրբեջանի պահանջը և համարժեք միջանցք տրամադրի ՀՀ տարածքով դեպի Նախիջևան։
Այլ կերպ ասած՝ նույն կարգավիճակով միջանցք միջանցքի դիմաց:
(Մինչ այսօր այս տարբերակը ՀՀ իշխանությունները կտրականապես բացառել են)

2. Զենքի ուժով, որը, չի արվի: (պատճառները ժամանակին թվարկել եմ)

Ի դեպ, սա այն պարագայում, երբ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից երեք տարի շարունակ արգելափակված էր, բայց այն 1992թ մայիսին բացվեց ոչ թե միջազգային հանրության, այլ մի խումբ հայ մարտիկների շնորհիվ:
 Եվ չի բացառվում, որ 31 տարի անց Լաչինի միջանցքը հնարավոր կլինի բացել նույնկերպ:
(Սակայն, սա դեռևս չի նշանակում, որ եթե մի անգամ դա արել ենք, ապա այս անգամ ևս հաջողելու ենք:

Իրավիճակ է փոխվել, ժամանակներն ու հնարավորություններն այլ են, «տերտերն էլ ամեն օր գաթա չի ուտում»)…

Իհարկե բացման դեպքում ճանապարհը պետք է ծառայի կյանքի ու սնունդ հասցնելու, այլ ոչ թե արտագաղթի համար:

Քանզի անգամ Ադրբեջանն է պատրաստ արտագաղթի ճանապարհ տրամադրել, իսկ դա կնշանակի Արցախի վերջնական հայաթափում:
Այս համատեքստում կա ևս մեկ շատ վտանգավոր նարատիվ.
շրջանառվում է խոսակցություն, թե եթե Ադրբեջանը չբացի ճանապարհը, ապա Արցախի բնակչության անձնական անվտանգությունը ապահովելու համար պետք է Արցախից դուրս բերել բոլոր 120.000 մարդկանց։

Չհիշեցնե՛մ, որ այսպիսի վտանգավոր ու կործանարար թեզը խոսում է Արցախի անվերադարձ կորստի, հետևաբար՝ Արցախի հարցի վերջնականապես փակման մասին:

Որպես հետևանք էլ հեռվից ականատեսն ենք դառնալու Ստեփանակերտի՝ «Խանքենդի», Մարտակերտի՝ «Ագդերե», Մարտունու՝ «Խոջավենդ» դառնալուն, եղբայրական գերեզմանոցը հողին հավասարեցնելուն, Սուրբ Աստվածամոր տաճարի, Գանձասարի ու Ամարասի մզկիթի վերածվելուն:

Այնպես, ինչպես դա արվեց Շուշիի՝ Սուրբ Ղազանչեցոցի, Բերձորի՝ Սուրբ Համբարձման եկեղեցիների հետ:
Կամ հիմնահատակ կավիրվեն, ինչպես Շուշիի Կանաչ ժամը, Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիները…

Հայկական հետքը թուրքական ձեռագրով ի սպառ ջնջվելու է…
Այնպես, ինչպես մոտ 1500 տարի գոյություն ունեցող Հռոմեական կայսրությունն անկում ապրեց, երբ Կոստանդնուպոլիսը 50 օր պաշարմանը դիմանալուց հետո ընկավ, և այդ օրվանից թnւրք սուլթանը տիրեց քաղաքը:

Վերջինս քաղաքն անվանափոխեց «Ստամբուլ», ջնջեց կամ սեփականաշնորհեց պատմությունը, իսկ քրիստոնեության հետքերը մահմեդականացվեցին:

«Այա Սոֆիան» մեր բոլորի աչքի առաջ ներկայիս սուլթան Էրդողանի թեթև ձեռքով վերածվեց մզկիթի:
Ի դեպ՝ քրիստոնեության ամենամեծ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսն էլ հանձնվեց քրիստոնյա աշխարհի լուռ համաձայնությամբ, «Այա Սոֆիայի»՝ մզկիթի վերածումն էլ աշխարհը հանդուրժեց…

Իսկ Այսօր Արցախը պաշարմանը դիմանում է արդեն 235 օր ու միտք էլ չունի հանձնվելու:
Բայց լավ իմացեք, որ Արցախի հանձնվելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է նույն Հռոմեական կայսրության ճակատագիրը:
Եվ սա առանց պաթոսի ու չափազանցության:
Այս օրերին հաճախ հնչում են նաև տեսակետներ ու հայտարարություններ, որ Լաչինի միջանցքը Հայաստանը պետք է բացի ռազմական ուժով:
Եթե Հայաստանն ունենար այդ ուժը, կամ ուժի պարագայում կամք, ապա իհարկե վայրկյան իսկ հապաղել պետք չէր:

Բայց, կասկած չկա, որ Ադրբեջանի հաշվարկներից մեկն էլ այդ ուժի կիրառումն է, որը Բաքվին կտա առավել մեծ ուժի կիրառման լեգիտիմ հիմք:

Այլ կերպ ասած, ուժի կիրառումը չի լուծի այն խնդիրը, որ կա Արցախում, բայց փոխարենն Ադրբեջանին կընձեռի իր խնդիրներն ու ցանկությունները ավելի արագ լուծելու ալիբի ու հնարավորություն:

3. Համակարգված քայլերով (հուլիսի 19-ին հրապարակածս Կոչ-առաջարկիս դրույթների համաձայն)
Այս ամենը գիտակցելու, հետևաբար սառը դատողությամբ գործելու համար է…

Ամեն դեպքում, ինչ էլ որ արվելու է, մենք պետք է անենք:

Ոչ ոք պարտավոր չէ և չի էլ պատրաստվում մեր հող ու ջրի համար և հանուն մեզ պայքարել։

Ուստի մի գաղափարի շուրջ համախմբումն ու միասնականությունն է այս ամենի ելքը։
Վստահեցնում եմ՝ ողջ հայության գեթ 10 տոկոսը եթե դուրս գա պայքարի՝ համակարգված աշխատանքի արդյունքում հաջողություն միանշանակ կգրանցվի:

Էլ չասեմ, որ այդժամ միջազգային հանրության վերաբերմունքն էականորեն կփոխվի ու գետնի վրա կտեսնենք իրական փոփոխություններ:

Ցավոք, դեռ չեմ տեսնում, որ ժողովրդի գոնե 5 տոկոսը պատրաստ լինի պայքարելու, գոնե ընդվզելու…

Ընդհակառակը՝ ականատես եմ համատարած ապատիայի:

Երանի եմ տալիս տեսնել 88 թվականն այսօր…

Հուսամ՝ շուտով գալու է այդ օրը, երբ յուրաքանչյուրս մեկ մարդու պես դուրս ենք գալու փողոց ու զորավիգ լինենք արցախահայությանը:

Հուսամ՝ չենք ուշացնի, հուսամ՝ հայավարի չենք թողնի, որ դանակը հասնի ոսկորին…

Հուսամ՝ հասկանում եք, որ այս ամենը մարսելու դեպքում մեր բոլորիս կյանքը դժոխքի են վերածելու…

Ուժ և կորով Արցախի մեր քույրերին ու եղբայրներին…

Դուք ուժեղ եք, անսասան, հոգին ձեր անկոտրուն է…

Չհուսահատվե՛ք, մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար…

Այս տառապանքների ու մղձավանջի էջն էլ է փակվելու…

Ամեն ինչ լավ է լինելու…»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ոչ մի ռեկորդ չի կարող համեմատվել մարդու կյանք փրկելու հետ»․ սովետական ստորջրյա լողի մարզիկ Շավարշ Կարապետյանի ծննդյան տարեդարձն էԵս գիտեմ` Սրբազանը դեռ շատ մեծ անելիքներ ունի մեր պետության ու մեր ազգի կյանքում. Լիդիա Մանթաշյան Իսպանիան ռուսական գազի գնման ծավալով գերազանցել է ԵՄ բոլոր երկրներինԱՄՆ-ն վստահեցրել է G7-ին, որ ռուսական նավթի գների մեղմացումը ժամանակավոր կլինիԵվրամիությունը դժգոհ է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումիցԻսրայելը ձերբակալել է եվրոպական պետություններից մեկի նախագահի քրոջըԶելենսկու գրասենյակը գնահատել է Բելառուսի կողմից ներկայացվող սպառնալիքըԱրթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան․ ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն․ փաստաբան Միացյալ Նահանգները Էստոնիային զինամթերք կմատակարարի HIMARS բազմակի հրթիռային համակարգի համարՆԱՏՕ-ն հաստատել է Էստոնիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպըԿԸՀ-ն անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությանը ՆԱՏՕ-ին անդամակցությունը ձեզ չի պաշտպանի. Ռուսաստանը սպառնում է ԼատվիայինՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել Լատվիան նախազգուշացրել է երկնքում «անհայտ օբյեկտի» հնարավոր հայտնվելու մասինԱվստրալիայում տարածվում է վտանգավոր հիվանդություն, որը մոռացության է տրվել 20-րդ դարից ի վերԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղաuպանության հուշահամալիր Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման 25 թիրախների վրա հարձակումների մասինԻրանը առաջարկում է անդրսահմանային հասանելիություն փողերի լվացման գործերի նյութերինՀրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա, նաև տուժածներ Արդյո՞ք Փաշինյանը պարտության դեպքում կհանձնի իշխանությունը (տեսանյութ) Իրանը «նոր ճակատներ» կբացի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ, եթե հարձակումները շարունակվենՀունգարիան կարող է աջակցել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկին․ PoliticoTelegraph. ԱՄՆ-ն ձգտում է համաձայնության Գրենլանդիայի հետ՝ չինական ներդրումները սահմանափակելու համարԹրամփը Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել մեկ հարցում աջակցել Միացյալ ՆահանգներինTasnim-ը բացահայտել է Քեշմ կղզում տեղի ունեցած պայթյունների պատճառը«Քվեարթերթիկը ատրճանակից ուժեղ է»…Հիշեք սա հունիսի 7-ին ընդառաջ. Արմեն Աշոտյան ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգված է Էբոլայի տարածման արագությամբԵկեղեցուց և եկեղեցական իրավասու մարմիններից դուրս որևէ կառույց՝ անգամ պետական ու քաղաքական իշխանությամբ օժտված, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում». Մայր Աթոռ10 օր անհետացած կնոջ դին հայտնաբերվել է բազմոցի մեջՈւկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Մոսկվայի վրա Ուկրաինայի ԶՈւ կողմից իրականացված ամենամասշտաբային հարձակման մասինԿամո Հայրապետյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը ռուսական նավթի սահմանափակումների հարցումՖլորենտինո Պերեսն, այնուամենայնիվ, մրցակից կունենա Մադրիդի «Ռեալի» նախագահական ընտրություններում Ռուսական բանակը եռօրյա զորավարժություններ է անցկացնում՝ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում միջուկային ուժերի պատրաստման և կիրառման ուղղությամբՎլադիմիր Պուտինը ժամանել է ՉինաստանԱՄՆ-ում բացահայտել են՝ ում զորքերն են ռազմավարական նախաձեռնությունը ստանձնում ՈւկրաինայումՊոմպակայանում վթարի հետևանքով ջուր չի լինի Նիկոլի ընտրողը գերեզմանից դուրս կգա, կգնա իրան ընտրելու, լեղապարկը ձեռքը կգնան ընտրատեղամաս (տեսանյութ)Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը Կռուիզային նավի ուղևորի մոտ հայտնաբերվել է վտանգավոր հանտավիրուսի հավանական դեպքՈւկրաինան ներողություն է խնդրել Էստոնիայից խոցված անօդաչու թռչող սարքի համարՌուսաստանում ներկայացրել են FPV դրոնների գործարկումն արագացնող «Օպտոմատ-300»-ըՇիրակի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրшվորներից 2-ը երեխաներ են ԵԱՏՄ, թե ԵՄ․Օվերչուկի ուղերձը Հայաստանին.Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ (տեսանյութ) ԱՀԿ-ն պատրաստ է սկսել Էբոլայի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներըԴանիայում գահից հրաժարված թագուհին դուրս է գրվել հիվանդանոցից ՀԱՊԿ-ն այս աշնանը Ռուսաստանում կանցկացնի մի շարք զորավարժություններԻնձ թվում է, որ Սպերցյանը պետք է իրեն փորձի Եվրոպայում․ Արշավին Ճանապարհահատվածում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել
Ամենադիտված