Լաչինի միջանցքի շուրջ վեճը պետք է լուծվի կողմերի միջև երկխոսության միջոցով․ Չինաստանի ներկայացուցիչ
ՏեսանյութերՀամոզված ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճը պետք է լուծվի կողմերի միջև երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: Բոլոր հարցերը, այդ թվում նաև հումանիտարը, պետք է լուծվեն դիվանագիտական ջանքերով, ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց Չինաստանի ներկայացուցիչը։
Նա նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը, ՌԴ-ն և Ադրբեջնն ընդունել են չորս համատեղ հայտարարություն և հայտնեց, որ Չինաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել երկխոսությունն այդ չորս հայտարարությունների հիման վրա և հիմնահարցերը լուծել համընդհանուր միջազգային իրավունքի նորմերի և օրենքների հիման վրա:
«Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական քայլերին և հանդես կգա կողմերին աջակցելու կառուցողական դիրքերից»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը: