Մեղրիում կկառուցվի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ․ Փաշինյան
Տեսանյութեր2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Մեղրիի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որից 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից, հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ մանկապարտեզի շենքը հին է եւ գտնվում է ճահճային շերտի վրա՝ Կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ:
Այցելեցի նաեւ «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:
Միաժամանակ, Մեղրիում ընթացքի մեջ են Վանք-Կալերի գյուղ տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն սեպտեմբերին»,– գրել է նա: