Մեդվեդևը խոսել է Ղարաբաղի մասին
Տարածաշրջան
Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստատեսություններից մեկին։ Հարցազրույցի ընթացքում նա խոսել է նաև Ղարաբաղյան հակամարտության մասին։
«Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տարածաշրջանում միակ հակամարտությունն է, որը դեռևս հնարավոր է կարգավորել, բայց ամեն ինչ կողմերի ցանկությունից է կախված, քանի որ նման հարցերում հեշտ որոշումներ չեն լինում»,- ասել է Մեդվեդևը։
Նա նաև նշել է, որ միակ ելքը համաձայնության գալն է, քանի որ դրա միակ, ընդ որում՝ վատ այլընտրանքը պատերազմն է։ Իսկ համաձայնությունը կարող է լինել միայն փոխզիջումների հիմքի վրա, և կողմերից յուրաքանչյուրն իր ճանապարհը պիտի անցնի մինչև այդ պահը։
Մեդվեդևն ասել է նաև, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ, հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները, երկու կողմին էլ ներկայացնել այն հարցերը, որոնց շուրջ տարբեր են դիրքորոշումները։ «Դա է միջնորդի դերը, և Ռուսաստանը, Մինսկի խմբի մյուս անդամների հետ, այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում»,- ասել է Մեդվեդևը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում