«Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնը՝ Մոսկվայում
Վերջին լուրեր
Ս. թ. հոկտեմբերի 16-ին Մոսկվայում կայացել է «Սպիտակ ձեռնափայտ» 3-րդ միջազգային բարեգործական փառատոնը, որին մասնակցել են ԱՊՀ երկրների տասնյակ երեխաներ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փառատոնին մասնակցել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնի յոթամյա սան Արսեն Գևորգյանը /ուսուցիչ՝ Ալինա Փահլևանյան/: Փառատոնի հայաստանյան ներկայացուցիչը ելույթ է ունեցել նաև Սերգեյ Բեզրուկովի, իսկ գալա-համերգին՝ երգչուհի Զառայի հետ, կատարելով «Դլե Յաման» ստեղծագործությունը: «Սպիտակ ձեռնափայտ» 3-րդ միջազգային բարեգործական փառատոնում Արսեն Գևորգյանն արժանացել պատվոգրի:
«Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնն իրականացվում է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց նվիրված համաշխարհային մեկամսյակի շրջանակներում: Փառատոնի նախապատմությունը կապված է անգլիացի կույր Ջեյմս Բիգսի անվան հետ, ով բոլորից տարբերվելու համար իր ձեռնափայտը ներկում է սպիտակ գույնով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)