Որքանով են տարբերվում Օբամայի և Ռոմնիի քվեները
Վերջին լուրեր
Ամերիկյան Reuters գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած ներկայիս նախագահ Բարաք Օբաման և Հանրապետական թեկնածու Մ. Ռոմնին դեռևս շարունակում են իրենց նախընտրական արշավը, որի հանգուցալուծումը տեղի է ունենալու ս.թ. նոյեմբերի 6-ին:
Համաձայն Reuters և Ipsos օրաթերթերի հրապարակումների՝ որոնք հարցախույզ են իրականացրել ԱՄՆ քաղաքացիների շրջանակներում, հարցվածների 47 տոկոսն իր քվեն տալու է ԱՄՆ ներկայիս գործող նախագահին, իսկ 46 տոկոսը՝ Ռոմնիին: Արդյունքների ամփոփման արդյունքում միայն 3,4 տոկոսն է, որ չի կողմնորոշվել, թե իր ձայնն ում է տալու: Ըստ վերը նշված գործակալությունների փորձագետների գնահատման՝ նշյալ զանգվածն է, որ էական նշանակություն է ունենալու ընտրությունների ընթացքի վրա, որով էլ պայմանավորված՝ կորոշվի, թե ով է ղեկավարելու Սպիտակ տունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)