«Ռեալ»-ը հաղթեց մրցակցին «մեկ ոտքի վրա»
Վերջին լուրեր
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց «Սարագոսային»: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 4-0 հաշվով:
Առաջին երկու գոլը Ժոզե Մոուրինիուի սաները գրանցեցին երեք րոպեների ընթացքում։ Նախ 23-րդ րոպեին հաշիվը բացեց Գոնսալո Իգուաինը, այնուհետև 25-րդ րոպեին մադրիդցիների առավելությունը կրկնապատկեց Անխել դի Մարիան:
Խաղավարտից մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, Էսյենը երրորդ գնդակն ուղարկեց «Սարագոսայի» դարպասը, իսկ արդեն ավելացված ժամանակում Լուկա Մոդրիչը հաշիվը դարձրեց 4:0: Այս հաղթանակի շնորհիվ մադրիդցիներն իրենց միավորների քանակը հասցրեցին 20-ի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)