Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարները Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ Սեպտեմբերի 14/15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում Պուտին․ Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ինքնուրույն ընտրի իր զարգացման ուղին Թրամփը արհեստական բանականության սպառնալիքների մասին նախազգուշացումները «չափազանց բացասական» է անվանել Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը 

Մութ ամպեր՝ ՔՊ-ական պաշտոնյաների գլխավերևում. ում «ժերտվա» կտան հաջորդը

Տեսանյութեր

Վերջին ամիսներին բավական ակտիվ է Հաշվեքննիչ պալատը, որը մեկը մյուսի հետևից վեր է հանում պետական կառույցներում գրանցված լրջագույն խախտումները: Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո և նույնիսկ ամիսներ առաջ էլ, անդրադառնալով պետական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերին, հայտարարել էր, որ յուրաքանչյուր նման դեպք գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում, իսկ մեղավորներն էլ պատժվելու են: Այդպես է արդյոք, թե ոչ՝ դատեք ինքներդ:

Դիցուք՝ hաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային և վարկային ծրագրերի նկատմամբ համապատասխանության վերաբերյալ: Ըստ այդմ, արձանագրվել է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում 19 մլրդ 36 մլն դրամ գումարի կապիտալ ծախսումները չեն ավելացվել ասֆալտբետոնյա ճանապարհների հաշվեկշռային արժեքին: Եվ դրանով խախտվել է պարտադիր պահանջի կատարումը: Սա նշանակում է, որ բավական խոշոր մութ ամպեր են կուտակվել Գնել Սանոսյանի գլխին:

Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Առողջապահության նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման մասին եզրակացությունը: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2022 թվականի հունվարի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է, կատարման ժամկետը՝ 2023 թվականի հունվարի 9-ից 2023 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Եզրակացությամբ արձանագրվել է, որ 2022 թ.-ին, բացի տարեկան պետական բյուջեի ԱՆ համար նախատեսված շուրջ 117 միլիարդ 808 միլիոն 508 հազար դրամ գումարը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում նախարարության ներկայացմամբ կառավարության 5 որոշումներով նախարարությանը հատկացվել է ևս 10 միլիարդ 466 միլիոն 626 հազար դրամ: Հաշվեքննությունից պարզ է դառնում, որ չնայած այն հանգամանքին, որ բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունը հաստատվել է դեռ 2019 թվականին, սակայն առ հաշվեքննության ավարտի օրն այն չի կիրառվում, նախարարությունը չի ապահովել նաև կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318 Ն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման գների հաստատման կարգի պահանջների կատարումը, ինչի հետևանքով բացակայում են ոլորտում ծառայությունների համար կիրառվող գների իրավամեթոդաբանական հիմնավորումները:

Հիշեցնենք, որ մինչ այս էլ Հաշվեքննիչ Պալատը խախտումներ էր արձանագրել առողջապահության նախարարությունում, որոնք վերաբերվում էին արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարման շրջանին: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Որոշումը կայացվել է ՀՊ արտահերթ նիստում` մարտի 30-ին։ 75 տարեկան քաղաքացին 2019թ․ օգոստոսի 10–ին մահացել է, մահից 2 օր անց` օգոստոսի 12-ին` «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է 2 պրոթեզի կոշիկ, ու ոչ միայն ստացել է, այլև դիմում է լրացրել ու շահառուի անձնական քարտ ստացել։ Այս փաստը միակը չէ։ Այն ընդամենը մեկն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության նկատմամբ Հաշվեքննիչ պալատի կատարած հաշվեքննության արդյունքում կատարված բացահայտումներից, այն ժամանակ ի դեպ նախարար էր Զառա Բաթոյանը: Իսկ այս բացահայտումը կատարվել է ՀՊ դեռևս նախկին ղեկավարության օրոք:

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում:

ՀՀ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ժամանակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի գնման կամ ներմուծման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։

Հեռացվելու հաջորդ հավանական թեկնածուն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է, նրա հնարավոր հրաժարականի մասին խոսվում էր դեռևս մարզում ՔՊ կողմից ՏԻՄ ընտրությունները ձախողելուց հետո: Ինքը՝ Խաչատրյանը, հիշեցնենք, տանուլ տվեց ընտրապայքարը Վանաձորում, ինչի արդյունքում համայնքում կառավարչական կոլապս էր ի հայտ եկել, որը լուծելու նպատակով Փաշինյանը ստիպված եղավ համայնքապետ նշանակել քրեական պատմություններով հայտնի Ակկային: Լոռու մարզում ՔՊ դիրքերը ակնհայտորեն թույլ են և այդ իրավիճակը շտկելու նպատակով Փաշինյանը կարող է այստեղ ռակիրովկայի դիմել:

Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին, երբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՊՎԾ պետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր թաքցնում, որ բավականին մեծ հույսեր է կապում վերջինիս հետ: Փաշինյանը ակնարկել էր, որ այնքան էլ գոհ չէ ՊՎԾ այն ժամանակվա գործող ղեկավար Տիգրան Ուլիխանյանի աշխատանքից և արդյունքներից և ի տարբերություն նրա` Պետրոսյանից ակնկալում է կառույցի աշխատանքների ռեստարտ և նոր աղմկահարույց բացահայտումներ: Պետրոսյանը ՊՎԾ-ում պետք է դառնար Նիկոլ Փաշինյանի «աչքերը»: Անցել է բավականին երկար ժամանակ, սակայն Փաշինյանի «աչքերը» ակնհայտորեն իրենց չեն արդարացնում: Ըստ էության, Ռոմանոս Պետրոսյանի գլխին սկսել են մութ ամպեր կուտակվել և դա չնկատել` հնարավոր չէ: Ակնհայտ է, որ դժգոհությունները Պետրոսյանից սկսեցին ի հայտ գալ դեռևս ամիսներ առաջ՝ ՏԻՄ ընտրություններում և հատկապես Աբովյանում ՔՊ-ի ջախջախիչ պարտությունից հետո, ընտրություններում իշխանական թիմի թեկնածուի կուռացիան իրականացնում էր անձամբ Ռոմանոս Պետրոսյանը, ում մտերիմն էլ հենց ՔՊ քաղաքապետի թեկնածուն էր, սակայն ֆիասկոն ավելի քան խոսուն էր: Հենց դրանից հետո Փաշինյանը վերջինիս ազատեց նախարարի պաշտոնից` ըստ էության, իջեցնելով ՊՎԾ պետի պաշտոնի: Սակայն, աստեղ էլ Պետրոսյանը իրեն չի արդարացնում։ Հաշվի առնելով Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքի հանդեպ իշխանական վերնախավում առկա դժգոհությունը և այն հանգամանքը, որ ՊՎԾ պետը փաստացի չի կատարում Փաշինյանի պահանջը և բացահայտումներով չի փայլում՝ գուցե շուտով Պետրոսյանին ազատված տեսնենք ՊՎԾ պետի ղեկավարի պաշտոնից: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ՊՎԾ պետի պաշտոնում Փաշինյանը ցանկանում է տեսնել նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հենց նա է համարվում Ռոմանոս Պետրոսյանի ամենահավանական փոխարինողը:

Մութ ամպեր են կուտակվել նաև Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավերևում: Բանն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ: Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Այս գործով դեռևս որևէ անձի դեմ քրեական հետապնդում չի հարուցվել, սակայն, ակնհայտ է, որ այն Փաշինյանի ձեռքին լրացուցիչ զսպող մեխանիզմ է:

Եվ վերջապես վերջին հավանական թեկնածուն, ով կարող է հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոնին Հակակռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն է: Մամուլը վերջերս գրեց, որ լարված են ԲԴԽ անդամ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատրյանի և ԲԴԽ նորանշանակ նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները: Բացի այդ էլ, Խաչատրյանի ղեկավարած կառույցը հիմնամ օրից ի վեր աչքի չի ընկել լուրջ և սկանդալային բացահայտումներով, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարներըԹրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ Սեպտեմբերի 14/15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում Պուտին․ Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ինքնուրույն ընտրի իր զարգացման ուղին Թրամփը արհեստական բանականության սպառնալիքների մասին նախազգուշացումները «չափազանց բացասական» է անվանել Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոր պատերազմին լիակատար պատրաստության մասին Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները Ճակատագիրը ձեզ երկրորդ հնարավորություն կտա․ Այս 3 կենդանակերպի նշանները շուտով կհաղթահարեն դժվարին շրջանը Իրանը Claude-ն օգտագործել է ամերիկյան նավերին հետևելու համար 36 ժամ ջուր չի լինելուՎրաստանում օծել են «Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամություն» սրբապատկերը՝ ռուսական տաճարներին փոխանցելու համար Իրանը Ռուսաստանից առաջադեմ ռեակտիվ ԱԹՍ-ներ է խնդրել․ FT Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան Լեդի Գագան մայր է դարձել Իրանի հետ պատերազմը սպառել է ԱՄՆ զինանոցը. Patriot-ի արտադրությունը ցանկանում են գրեթե եռապատկել – CBS News Թրամփը Կիևին կոչ է արել չհարվածել Ռուսաստանի դիզելային ենթակառուցվածքներին «Արարատցեմենտն» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան Ծերանոցում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք է խլել Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ՝ Ռուսաստանի ակտիվության ֆոնին Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Բերդում հայտնաբերվել է բենզասղոցով ծառեր հատող քաղաքացի. հաղորդում է ներկայացվել ՔԿ 28-ամյա հայուհուն ԱՄՆ-ից դեպորտ են արել ամուսնուն ապտակելու համար Գերմանացի պաշտոնյաները հայտնվել են ռուսական ԱԹՍ-ի հարվածի գոտում 2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան 31 անչափահաս ներխուժել է սուպերմարկետ և սնունդ գողացել. ՌԴՀռոմի պապը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցին աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար Իտալացի Սիմոնե Ռականին հաղթել է Tour of Armenia-ում․ նրան պարգևատրել է Փաշինյանը Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի կալվածք Բժիշկ Մյասնիկովն անդրադարձել է հիպերտոնիայի բուժման նոր ուղեցույցներին Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը Սոչիում ստուգում են տեղեկությունները մանկապարտեզի դաստիարակչուհու մասին, որը երեխաներին մկրատով էր սպառնում և արգելում էր նրանց ջուր խմել Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է արել Սովորեք․ Պուտինը բառի բուն իմաստով հանգստյան օրեր չունի․ Պեսկով Կոմպոզիտորը դատի է տվել երգչուհուն Լիտվայում օդային տագնապ է․ օդ են բարձրացվել կործանիչներ 4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց ՀՀ ինքնիշխանության դեմ․ Աբրահամյան
Ամենադիտված