Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը 

Today's Zaman-ի սյունակագիրն այլևս չի համեմատի Կարապետյանի և Սաֆարովի գործերը. Ամանդա Փոլի հարցազրույցը

Վերջին լուրեր

«Ես լավ  տեղեկացված չեմ եղել, իսկ հետո ես այդ տեղեկատվությունը ճշտեցի Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից: Ես կարող եմ լիովին ընդունել, որ սխալվել եմ: Այս գործերն ընդհանրապես համեմատելի չեն: Սաֆարովի գործը լիովին տարբեր է»,- այս
մասին հայտարարել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ, «Today's Zaman»-ի սյունակագիր  Ամանդա Փոլը «Արմենպրես»-ին տրամադրված հարցազրույցում: Նա գերազանցապես հայտնի է իր ադրբեջանամետ և թուրքամետ հայացքներով, սակայն հիմա նա ամբողջությամբ հետ է կանգնում իր դիրքորոշումներից: «Սաֆարովի գործն , անշուշտ, բարդացնում է հակամարտության կարգավորումը, քանի որ ավելացնում է թշնամությունը՝ հիմնականում հայկական կողմից դեպի Ադրբեջանը լիովին բնական պատճառներով: Դա առաջին կետն  է: Կարծում եմ այս քայլով մեծագույն վնաս է հասցվում քաղաքացիական հասարակության և  հասարակական կազմակերպությունների կողմից տարածաշրջանում նախաձեռնած վստահության կառուցման  միջոցներին»,- ասում է Փոլը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Փոլը հիմա էլ առաջարկում է Լեռնային Ղարաբաղը  ներգրավել բանակցություններում' առաջ մղելով այն թեզը, թե Ղարաբաղի բնակչությունը պետք է ներկայացված լինի, այդ թվում` ադրբեջանական փոքրամասնությամբ: «Եթե վերջնական լուծման տարբերակում նրանք պետք է վերաբնակվեն Լեռնային Ղարաբաղում, ապա նրանք նույնպես պետք է լինեն
գործընթացի մի մասը»,- գտնում է Ամանդա Փոլը: Նա նաև համեմատություն է անցկացնում է Կիպրոսի հետ' ողջունելով շատ ավելի մեծ Կիպրոսի հունական համայնքի կառուցողականությունը, քանի որ վերջինս ընդունում է Կիպրոսի թուրքական համայնքին որպես բանակցային գործընկեր:

Փոլը ժամանակին հանդես էր գալիս Ամանդա Ակչակոչա անունով, երբ ամուսնացած էր թուրքի հետ: Երբ նրան հարցնում են իր աշխատանքում հնարավոր կողմնակալության մասին, նա հստակորեն նշում է, որ կողմնակալ չէ: «Չեմ կարծում, որ Թուրքիան դեր ունի խաղալու Լեռնային Ղարաբաղում՝ նրա դերը միայն անարդյունավետ է եղել: Թուրքիան պետք է դուրս մնա այդտեղից, քանի որ նա ստիպում է, որ իրավիճակը միայն դեպի հետ գնա: Այսպիսով, շատ հեշտ է ասել, որ նա ամուսնացած է եղել թուրքի հետ ուրեմն կողմնապահ է, սակայն դա ճիշտ չէ»,- նշել է Փոլը: Նա նաև չի ցանկացել նշել, որ էթնիկապես կիսով չափ թուրք է և սերտ հարաբերություններ է ունեցել Բաքվի և Անկարայի քաղաքական շրջանակների հետ:

Մեկնաբանելով Փոլի զարմանալիորեն Թուրքիային քննադատող հայտարարությունները՝ Բրյուսելի Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական դաշնության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Պետո Դեմիրճյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է. «Կարծում եմ, որ ԵՔԿ Բրյուսելի կենտրոնակայանը ճնշում է գործադրել նրա վրա' իր բացահայտ ադրբեջանամետ և թուրքամետ հոդվածների համար: Միգուցե հենց դա է պատճառը, որ նա անակնկալ կերպով այցելեց Երևան: Մենք նախկինում էլ տեսել ենք, որ մի քանի շաբաթների ընթացքում նա քննադատում է Թուրքիային, իսկ հետո ամեն ինչ կրկին վերադառնում է իր բնականոն հուն: Փոլն այստեղ հիմնականում համարվում է Ադրբեջանի «խոսնակ» այն հարցերում, որոնք առնչվում են Հայաստանին քննադատող ռազմավարություններին և դիրքորոշումներին, որոնք մենք սովորաբար առաջին անգամ նրանից ենք լսում տարբեր միջոցառումների ժամանակ, իսկ այնուհետև այդ տեսակետները տեսնում ենք ադրբեջանական  լոբբիի ազդեցության տակ գտնվող եվրոպատգամավորների առաջարկներում: Իրականում Ադրբեջանին քննադատող նրա տեսակետների անկեղծությանը հնարավոր կլինի հավատալ միայն այն ժամանակ, երբ նա դրանք կարողանա կրկնել մեկ կամ երկու տարուց»:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

- Տիկի'ն Փոլ, Դուք երկար ժամանակ է ինչ ուսումնասիրում եք իրավիճակը Հարավային Կովկասում և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Սաֆարովի արտահանձնումից և ներումից հետո ինչ եք կարծում ի՞նչ ուղղությամբ կգնա բանակցային գործընթացը: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել ներկա լարվածությունը:

- Սաֆարովի գործն, անշուշտ, բարդացնում է հակամարտության կարգավորումը, քանի որ ավելացնում է թշնամությունը՝ հիմնականում հայկական կողմից դեպի Ադրբեջանը լիովին բնական պատճառներով: Դա առաջին կետն է: Կարծում եմ այս քայլով մեծագույն վնաս է հասցվում քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների կողմից տարածաշրջանում նախաձեռնած վստահության կառուցման միջոցներին: Այն նաև վնասում է հենց Ադրբեջանում ձեռնարկված որոշակի դրական քայլերին: Եվ, անշուշտ, երբ դու առաջիկայում երկու երկրներում էլ ունես նախագահական ընտրություններ, շատ բարդ է տեսնել, թե ինչպես պետք է բանակցային գործընթացին նոր շունչ տալ: Իհարկե, դուք գիտեք, որ երկու արտաքին գործերի նախարարները առանձին հանդիպումներ էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում, հիմա արդեն նրանք հանդիպեցին իրար հետ առաջին անգամ
Սաֆարովի դեպքից հետո, սակայն ակնհայտ է, որ հանդիպումը դրական մթնոլորտում չի անցել:

- Ձեր հարցազրույցներից մեկում Դուք համեմատություն եք անցկացրել Վարուժան Կարապետյանի և Ռամիլ Սաֆարովի գործերի միջև՝ ասելով, որ Կարապետյանին ներել են Հայաստանում: Պարզվեց, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Այո՛, Դուք ճիշտ եք, ես լավ տեղեկացված չեմ եղել, իսկ հետո ես այդ տեղեկատվությունը ճշտեցի Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից: Ես կարող եմ լիովին ընդունել, որ սխալվել եմ: Այս գործերն ընդհանրապես համեմատելի չեն: Սաֆարովի գործը լիովին տարբեր է:

- Դուք միշտ պնդում էիք, որ բանակցություններում պետք է ներգրավվի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: Սաֆարովի գործից և վերջին զարգացումներից հետո Դուք շարունակու՞մ եք նույն կերպ մտածել:

- Աշխարհում մի քանի դեպքեր կան, երբ անհամեմատելի համայնքները ինչ-որ կերպ կարողացան աշխատել իրար հետ և հասնել ինչ-որ լուծման: Գիտեք, առաջին դեպքը, որ հիմա հիշում եմ Կիպրոսն է, որտեղ Կիպրոսի հունական համայնքը շատ-շատ ավելի մեծ էր, քան Կիպրոսի թուրքական համայնքը, սակայն բանակցվող խաղաղության պայմանագրում կանխատեսվում է, որ կիպրաթուրքերը պետք է հավասար իրավունքներ ունենան, որն էլ հիմնական խնդիրն էր Կիպրոսի անկախությունից ի վեր: Կիպրահույներն ընդունում են, որ պետք է բանակցեն կիպրաթուրքերի հետ որպես հավասար գործընկերների և հետո վերջիններս կստանան նաև բարձր պաշտոններ: Գիտեմ, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում նույնը չէ, ինչ Կիպրոսում, ինչպես որևէ հակամարտություն նման չէ մյուսին: Համաձայն եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է մաս կազմի բանակցություններում և վերջնական լուծումը պետք է ընդունվի նրանց կողմից: Բայց պետք է հիշենք նաև, որ կա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք, որը նույնպես պետք է ներգրավվի: Եվ եթե վերջնական լուծման տարբերակում նրանք պետք է վերաբնակվեն Լեռնային Ղարաբաղում, ապա նրանք նույնպես պետք է լինեն գործընթացի մի մասը:

- Դուք ամուսնացած եք եղել թուրքի հետ: Արդյոք Ձեր անձնական նախատրամադրվածությունը չի՞ ազդում Ձեր հետազոտությունների վրա:

- Ո՛չ, դա չի ազդում և ակնհայտ է, թե ինչու: Ես միշտ հստակորեն արտահայտվել եմ թուրքական քաղաքականության առնչությամբ լինի դա Լեռնային Ղարաբաղի կամ Կիպրոսի հակամարտությունների մասով: Չեմ կարծում, որ Թուրքիան դեր ունի խաղալու Լեռնային Ղարաբաղում՝ նրա դերը միայն անարդյունավետ է եղել: Թուրքիան պետք է դուրս մնա այդտեղից, քանի որ նա ստիպում է, որ իրավիճակը միայն դեպի հետ գնա: Այսպիսով, շատ հեշտ է ասել, որ նա ամուսնացած է եղել թուրքի հետ ուրեմն կողմնապահ է, սակայն դա ճիշտ չէ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել
Ամենադիտված