Անհետացել են Էմի Վայնհաուսի հարսանեկան զգեստը և կոկտելային հանդերձը
Վերջին լուրեր
Էմի Վայնհաուսի տունը կրկին թալանել են։
Բրիտանացի աստղի տնից գողացել են շատ իրեր, սակայն ամենաթանկարժեքը հարսանեկան զգեստն է և ճոխ կոկտելային զգեստը: Գողոնը կազմել է 200.00 ԱՄՆ դոլար:
Ըստ երգչուհու հոր խոսքերի՝ դստեր սիրելի զգեստների գողությունը մեծ հարված էր իր համար: Ծնողները երկար ժամանակ պահպանում էին զգեստը՝ որպես հուշ սիրելի դստեր մասին և միայն վերջերս էին որոշում կայացրել դրանք վաճառել բարեգործական նպատակների համար, սակայն չհասցրեցին:
Այժմ ոստիկանությունը ճշգրտում է փաստերը: Միայն հայտնի է, որ մինչ գողության կատարվելը բոլոր իրերը պատրաստ են եղել տեղափոխման համար:
Երգչուհու երկրպագուների շրջանում լուրեր են պտտվում, որ զգեստը գողացել են երգչուհու կյանքի մասին բեմադրվող կենսագրական թատերական ներկայացման համար: Գրում է kp.ru-ն:
Հիշեցնենք, որ Էմի Վայնհաուսը մահացել է 2011–ի հուլիսի 23-ին՝ 27 տաեկանում: Ըստ պաշտոնական վարկածի՝ մահվան պատճառը հանդիսացել է ալկոհոլային թունավորումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)