Մոուրինիուն գերազանցեց Գվարդյոլային
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուն «Սարագոսայի» հետ հանդիպմանը (4:0) տոնեց իր 100-րդ հաղթանակը «Արքայական ակումբի» մարզչի պաշտոնում:
Մոուրինիուն իր 100-րդ հաղթանակը տոնեց ակումբի մարզչի պաշտոնում անցկացնելով 133 խաղ, դրանով իսկ գերազանցելով «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդյոլայի ցուցանիշը, վերջինս իր 100-րդ հաղթանակը որպես կատալոնացիների մարզիչ տոնել է 138 խաղում:
«Չնայած հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների բացակայությանը, մեզ հաջողվեց դրական արդյունքի հասնել: Մենք հիանալի հաշիվ գրանցեցինք մեր օգտին: Կարծում եմ «Սարագոսան» հաշվի նման տարբերության արժանի չէր: Երկրորդ խաղակեսում «Ռեալը» ամբողջովին մարել էր, չնայած դրան կարողացավ հիանալի երկու գոլ խփել: «Սարագոսան» ավելի ակտիվ էր, սակայն նրանց չհաջողվեց այդ ամենը արտահայտել թվերով», - Մոուրինիուի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Ռեալը» գլխավորում է 2011-ից, որի ընթացքում թիմը նվաճել է 2011/2012 մրցաշրջանի Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև Իսպանիայի Գավաթը և Սուպերգավաթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)