Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը 

Չի հանդուրժվելու քրեական գործի նյութերի խեղաթյուրման որևէ դեպք. Աղվան Հովսեփյան

Վերջին լուրեր

«Դատախազի յուրաքանչյուր որոշում պետք է լինի բացատրելի օրենքի շրջանակներում և արդարության տեսանկյունից հասկանալի ժողովրդի համար»,- նոյեմբերի 2-ին Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ պահանջելով բարձրացնել նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության որակը, տեղեկացնում է legalportal.am կայքը:

Կոլեգիայի նիստի ժամանակ քննարկվել են հետաքննության, նախաքննության, ինչպես նաև՝ դատախազական հսկողության իրականացման ընթացքում թույլ տրված թերացումներն ու խախտումները, դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորումները:
Կոլեգիայի նիստին հրավիրվել և մասնակցել են նաև օպերատիվ-հետախուզական, քննչական մարմինների, ստորաբաժանումների ղեկավարները, փորձաքննությունների ազգային բյուրոյի, արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի, առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենները:

Ինչպես տեղեկացրել են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներն ըստ համակարգման ոլորտների, ներկայացրել են հետաքննության, նախաքննության, դատարաններում մեղադրանքի պաշտպանության ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումները, որակն ու հիմնախնդիրները՝ հանդես գալով դրանք վերացնելու ուղղությամբ կոնկրետ առաջարկություններով:

«Յուրաքանչյուր դատախազ պետք է հասկանա, որ ինքը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է՝ դրանից բխող պարտավորություններով»,- հայտարարել է գլխավոր դատախազը՝ նշելով, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները պատասխանատվություն են կրում ինչպես նախաքննության, այնպես էլ՝ մեղադրանքի պաշտպանության որակի համար:

«Դատախազները պետք է գիտակցեն, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են դրվելու մեղադրանքի հիմքում, որը պաշտպանելու են դատարանում, և պետք է հետամուտ լինեն, որ ապացույցները ձեռք բերվեն օրենքով սահմանված կարգով, քանզի միայն այդ դեպքում դա կլինի համոզիչ հասարակության համար, իսկ առանց հասարակության վստահության հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցավորության դեմ»,- ընդգծել է գլխավոր դատախազը:

Ա. Հովսեփյանը նախազգուշացրել է, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա: Չի հանդուրժվելու քրեական գործի նյութերի խեղաթյուրման որևէ դեպք, պետք է բացառել «մատակարարված մեղադրյալների երևույթը, իսկ արձանագրվելու դեպքում քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի, թե՛ քննիչի, թե՛ դատախազների նկատմամբ՝ քննությունը հանձնարարելով հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, որը նաև ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահն է, կարևորել է նախկինից դասեր չքաղած, համապատասխան հետևությունների չհանգած, ծառայողական պարտականությունները պարբերաբար խախտող աշխատակիցների նկատմամբ անհանդուրժողականությունը: «Անհրաժեշտ է ազատվել նման անձանցից և համակարգը համալրել այնպիսի կադրերով, որոնք իրենց գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով կնպաստեն դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը, կլինեն օրինապահ, արդարամիտ, կարգապահ, զուսպ, անկեղծ, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ և դրանց արդյունքում կնպաստեն դատախազության նկատմամբ հանրության վստահության աճին»,- նշել է Ա. Թամազյանը:

Գլխավոր դատախազը հանձնարարել է որակավորման հանձնաժողովին խստացնել պահանջները: «Դատախազի կերպարը վարկաբեկող անձինք չպետք է աշխատեն համակարգում,- ասել է Ա.Հովսեփյանը՝ կարևորելով ոչ միայն մասնագիտական ունակություններն ու գիտելիքները, այլ նաև բարոյական նկարագիրը: Իսկ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազները զգուշացվել են, որ պատասխանատվության կենթարկվեն՝ ենթակաների վերաբերյալ սուբյեկտիվ գնահատագրեր ներկայացնելու համար:

Գլխավոր դատախազը հանձնարարել է հայտնաբերված բացթողումների, խախտումների կապակցությամբ հարուցել կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում խախտումներ թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության: Կոլեգիան հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին ուսումնասիրել 2005-2012թթ. մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և կասեցված քրեական գործերը, որոշումների հիմքերը, հետախուզական գործերը և արդյունքները ներկայացնել կոլեգիայի քննարկմանը:

Դատարաններում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու համար հանձնարարվել է պահանջել և վարույթներին կցել դատական նիստերի ձայնագրառումները, որոնք համապատասխան ստորաբաժանումները ղեկավարող դատախազները ընտրանքային կարգով կուսումնասիրեն՝ պարզելու, թե ինչպիսի վարքագիծ են դրսևորում դատախազները դատական նիստերի ժամանակ և որքանով են պատշաճ պաշտպանում մեղադրանքները: Միաժամանակ պահանջ է դրվել բոլոր դատախազների և նախաքննական մարմինների առջև՝ խստագույնս պահպանել նախաքննության ժամկետները, խուսափել անհարկի և չպատճառաբանված ձգձգումներից, հետամուտ լինել հանցագործություն կատարած անձանց հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանատվության ենթարկելու հարցում:

«Պետք է կրճատել տեղի ունեցած հանցագործության դեպքից մինչև հանցագործին դատապարտելու վերաբերյալ դատավճիռն ընկած ժամանակահատվածը: Այլապես՝ տարիներ շարունակ ձգձգելով նախաքննությունն ու դատաքննությունը՝ հասարակության մոտ կարծիք է ձևավորվում, որ հանցագործը մնացել է անպատիժ: Պատժողական քաղաքականությունը կծառայի իր նախականխիչ նշանակությանը, եթե հանցագործները դեպքից անմիջապես հետո ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Աղվան Հովսեփյանը:

Դատախազության կոլեգիայի նիստում մանրամասն քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կոլեգիան կարտահայտի իր գնահատականը՝ կայացնելով համապատասխան որոշումներ, իսկ դրանց կատարումն ապահովելու նպատակով գլխավոր դատախազի կողմից կտրվեն գրավոր ցուցումներ, հանձնարարականներ, հրամաններ:

Առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր տեղի կունենան առանձին օպերատիվ խորհրդակցություններ՝ փորձագիտական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ՝ փորձաքննությունների որակը բարելավելու ու ժամկետները կրճատելու նպատակով, ինչպես նաև ոստիկանության հետ՝ քննարկելու օպերատիվ-հետախուզական և քննչական մարմինների համագործակցության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել
Ամենադիտված