Թբիլիսիում տեղի է ունենում հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը՝ ԼՂ հակամարտության խնդրի վերաբերյալ
Վերջին լուրեր
Թբիլիսիում, նոյեմբերի 3-4-ին, տեղի է ունենում հայ եր ադրբեջանցի փորձագետների հանդիպումը, որտեղ քննարկվում է ԼՂ հակամարտությունը:
Հայկական կողմը ներկայացնում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, որը հանդիպման նախաձեռնողն է:
Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներ Հեյդար Միրզան, Ֆուադ Չիրագովը և Արիզ Հուսեյնովը, տեղեկացնում է news.am–ը։
Հանդիպման նպատակը ԼՂ հակամարտության կարգավորման ներկա վիճակի քննարկումն է և հնարավոր առաջընթացը խաղաղ կարգավորման հասնելու գործում:
Բացի այդ, նախատեսվում է քննարկել հակամարտության կարգավորումից հետո տարածաշրջանի զարգացման հնարավոր սցենարները, ասվում է նախաձեռնողների մամուլի հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)