Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 

Ահազանգ. Ապարանի Մելիք գյուղում էկոլոգիական աղետ է (տեսանյութ)

Վերջին լուրեր

ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Արագածոտնի մարզի Մելիք գյուղին հարակից տարածքում' 9 բալ ուժգնությամբ երկրաշարժային գոտում, «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել մոտ 7 հեկտար տարածք ընդգրկող նոր պոչամբար: Հիշեցնենք, որ հիշատակված ընկերությունը հանդիսանում է Հայաստանի բնական պաշարների նկատմամբ անսահմանափակ ախորժակ ունեցող «Գլոբալ Գոլդ» ընկերության դուստր ընկերություն, որը 2006 թվականից ի վեր շահագործում է Ապարանի Մելիք գյուղին անմիջապես հարակից «Թուխմանուկի» ոսկու հանքավայրը:

Հարկ ենք համարում նշել, որ հանքահարստացումն իրականացվում է հենց տեղում' Մելիք գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որի անմիջական հարեւանությամբ գտնվում է նաեւ անմխիթար վիճակում գտնվող պոչամբարը: Պոչամբարը բազմիցս վթարի է ենթարկվել և փլուզվել' վնասելով գյուղի խմելու ջրի խողովակաշարը, խառնվելով խմելու և ոռոգելի ջրերին: Ջրագիծն այժմ էլ գտնվում է վթարային վիճակում:

Վթարային վիճակում գտնվող պոչամբարի փոշին անընդհատ լցվում է համայնքի մշակովի հողերի վրա' ծանր մետաղներով թունավորելով բերքը: Համայնքի ջրերի աղտոտման հետևանքով հողերը ոռոգվում են ոչ պիտանի ջրով: Այս ամենի հետևանքով բազմապատիկ անգամ նվազեցնելով հողի բերքատվությունը: Համայնքի գյուղատնտեսությանը պատճառվել է մեծ ծավալի վնաս, որը չի ուսումնասիրվել և չի գնահատվել:

Համայնքի բնակիչների վկայությամբ' հանքավայրի շահագործման և պոչամբարի վթարների հետևանքով համայնքի բնակիչները կրում են բարոյական և նյութական հսկայածավալ վնասներ: Գյուղում կտրուկ վատթարացել է մարդկանց առողջական վիճակը, բազմապատկվել են քաղցկեղային հիվանդությունները, մանկածնությունը գտնվում է գրեթե զրոյական մակարդակում:

Մելիք գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են հանքավայրի շահագործման ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների, համայնքին պատճառած վնասների դեմ' ընդհուպ մինչև փակելով «Մեգո Գոլդ» ընկերության տեխնիկան տեղափոխող մեքենաների ճանապարը: Սակայն պետական պատասխանատու մարմինները բացարձակ անուշադրության են մատնել գյուղացիների բողոքները: Չնայած համայնքում էկոլոգիական և առողջապահական աղետալի վիճակին' ոչ բնապահպանության տեսչությունը, և ոչ էլ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը իրենց պարտականությունների մեջ մտնող որևէ ուսումնասիրություն չեն իրականացրել:

Այսպիսի պայմաններում մենք անընդունելի ենք համարում Մելիք գյուղի հատվածում նոր պոչամբարի կառուցումը, քանի դեռ'

չեն ուսումնասիրվել «Մեգո Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի» ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում օրենքի (լիցենզային պայմանագրի) խախտման փաստերը,
չի ուսումնասիրվել համայնքի բնակչության առողջական վիճակը և գնահատվել հանքավայրի շահագործման հետևանքները համայնքի բնակչության առողջական վիճակի վրա,
չեն ուսումնասիրվել և գնահատվել համայնքին պատճառված տնտեսական վնասները:
Հետևապես, մինչև պոչամբարի կառուցման վերաբերյալ որևէ գործընթաց սկսելը, անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (կազմված բնապահպանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարություններից և այլ գերատեսչություններից, հասարակական հատվածի շահագրգիռ անդամներից), որը կուսումնասիրի վերը նշված հիմնախնդիրները և կտա հիմնավորված գնահատականներ համայնքի վրա հանքավայրի սոցիալ-տնտեսական ազդեցության վերաբերյալ:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող

Սիլվա Ադամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար
Ամենադիտված