Ցանցահենները նոր պատերազմ են հայտարարել ՌԴ իշխանությունների դեմ
Վերջին լուրեր
Team GhostShell անվանումով ցանցահենային խումբը, որը բավականին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային լուրջ ընկերությունների և կազմակերպությունների պաշտոնական կայքէջերի վրա հարձակում իրականացնելով, հայտարարություն է տարածել, ըստ որի, նոր կիբեր-պատերազմ են հայտարարում ՌԴ-ի իշխանությունների դեմ: BlackStar անվանումով նախագիծը նպատակ ունի, գաղտնազերծել Ռուսաստանի կառավարության, խոշոր բանկերի և ընկերությունների, իրավապահ մարմինների և մի շարք այլ կառույցների անօրեն գործարքները, գաղտնի տեղեկատվությունները: Հարկ է նշել, որ Team GhostShell ցանցահենային խումբը առավել հայտնի դարձավ իր HellFire նախագծով, որով հանրության առջև գաղտնազերծվեցին ԱՄՆ ԿՀՎ-ի մի շարք գաղտնի փաստաթղթեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)