The New York Times. ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի որդին Մոսկվայում է
Վերջին լուրեր
Ըստ New York Times պարբերականի՝ ԱՄՆ հանրապետական նախագահի թեկնածու Մ.Ռոմնիի որդին' Մեթթ Ռոմնին երեկ գիշեր այց է կատարել Մոսկվա: Անսպասելի այցի շրջանակներում վերջինս հանդիպում է իրականացրել ՌԴ-ի մի շարք խոշոր գործարարների հետ Կալիֆորնիայում ունեցած իր բիզնեսների համար նոր ֆինանսական հոսքեր փնտրելու ուղղությամբ:
Որոշ փորձագետների կարծիքով, ԱՄՆ նախագահի թեկնածուի որդու այցը նշյալ նպատակներով ընդամենը պատրվակ են հանդիսանում իրական այցի նպատակը քողարկելու համար: Ամենայն հավանականությամբ, բիզնես նպատակներով իրականացված այցը ընդամենը ծածկ է, մասնավոր հանդիպում իրականացնելու ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ, վերջինիս փոխանցելով, ամենայն հանավականությամբ, հոր' Մ.Ռոմնիի գուցե և գաղտնի հաղորդագրությունը, կապված առաջիկա ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ:
Վերլուծաբանների գնահատմամբ, հանրապետական կուսակցության թեկնածուի նման գործելաոճը գաղտնիք չէ շատերի համար, քանի որ, բազմաթիվ փաստեր վկայում են, որ վերջինս հակված է խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ: BBC-ի գործակալության հաղորդմամբ՝ Մ.Ռոմնին հանդիսանում է Գազպրոմ և Յանդեքս մեգաընկերությունների բաժնետերերից մեկը և ՌԴ-ի հետ ունեցած նրա գործընկերային հարաբերությունները այլևս փաստ են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)