Սիրիայի կառավարական ուժերը գրոհայիններից մաքրում են Գոլանի բարձունքը
Վերջին լուրեր
Դամասկոսի հարավային շրջաններում և մայրաքաղաքի Արևելյան Ղուտա հատվածում իրավիճակը նորից սրվել է, հայտնում է այսօր Ալ Վաթան լրատվական ծառայությունը: Դաժան մարտեր են ընթանում այդ հատվածներ ներխուժած գրոհայինների հետ հատկապես Սաիդա Զեյնաբ թաղամասում, ու գտնվում է շիական մզկիթը: Մոտակայքում գտնվող բնակիչները վտանգի սպառնալիքի պատճառով լքել են իրենց տները:
Երեկ գիշեր կրակոցներ են լսվել նաև Թադամունի և պաղեստինյան փախստականների Յարմուկ ճամբարում: Բախումներին մասնակցություն են ցուցաբերում նաև Սիրիայի ռազմաօդային ուժերը, որոնք հետապնդում են ապստամբներին քաղաքի շրջակայքում:
Ալ վաթանը տեղելացնում է, որ Դամասկոսից 35 կմ հեռավորության վրա Գոլանի ազատագրված բարձունքներում, որոնց մեծ մասը դեռևս Իսրայելի տիրապետության տակ է գտնվում, բանակային ուժերը գրոհայիններից երեք գյուղ են մաքրել: Սիրայի ազատ բանակի գրոհայինները ներխուժել էին այդ ծրջաններ 4 օր առաջ, և տեղի բնակիչները դիմել էին իշխանություններին օգնության խնդրանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)