Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը Արտակ Բեգլարյան․ COP17-ում անտեսվում են արցախցիների իրավունքները, մեզ ասում են՝ մոռացեք վերադարձի մասին Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. Զելենսկի Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի․ Փաստաբան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ COP17-ի նախաշեմին կառավարության շենքի մոտ արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է մեկնարկել ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Eurofighter Typhoon» կործանիչը խոցելու մասին 

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովին

Տեսանյութեր

Օգոստոսի 29-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

Ստորև ներկայացված են ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի պատասխանները քննարկման ժամանակ հնչած հարցերին:

Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ համաժողովին մասնակցող այլ գործընկերների հետ։

«Համակարգող. Դուք գալիս եք հակամարտությունների պատմություն ունեցող տարածաշրջանից, բացի այդ տարածաշրջանում դեռ առկա են որոշ «սառած հակամարտություններ»: Քանի որ պրն. դեսպանը նշեց կառույցները, միջազգային կազմակերպությունները, ինչպե՞ս եք Դուք գնահատում գործող կառույցների անվտանգային ներուժը, այդո՞ք դրանք արդյունավետ կերպով օգնում են, թե ինչ-որ նոր բանի կարիք կա:

Արարատ Միրզոյան. Նախևառաջ, միանալով գործընկերներիս, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Սլովենիային՝ չնայած մարտահրավերներին և բնական աղետին այս շատ կարևոր համաժողովը կազմակերպելու համար: Մեզ համար սա ոչ միայն մտքեր փոխանակելու, այլև Սլովենիայի ժողովրդին համերաշխություն հայտնելու հնարավորություն է:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, դրան պատասխանելը այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ: Մի կողմից, տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք բոլոր անհրաժեշտ կառույցները: Դրանք կուտակել են ճգնաժամերի և հակամարտությունների կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու միջոցները: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ իրական ճգնաժամերի և հակամարտությունների դեպքում այս գործիքներն ու միջոցներն այդքան էլ արդյունավետ չեն:

Այսպիսով, համոզվելու համար, որ ինձ հաջողվելու է ձեզ ճիշտ ներկայացնել պատկերը, ես կներկայացնեմ իրավիճակն իրական օրինակով: Բոլորդ գիտեք Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղի մասին: Հենց այս պահին, մինչ մենք այստեղ խոսում ենք, 120.000 մարդ այնտեղ գտնվում է իրական միջնադարյան շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով: Այս միջանցքի ստեղծման նպատակը եղել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի և մարդկանց ազատ տեղաշարժի ապահովումը: Սա միակ կյանքի ճանապարհն է, միակ ուղին, որը կարող է կապել Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ: Արդեն 8 ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, իսկ հունիսի 15-ից ի վեր միջանցքը լիակատար շրջափակման մեջ է. այժմ դեպի Լեռնային Ղարաբաղ ո՛չ դեղորայք, ո՛չ վառելիք և, առհասարակ, ոչինչ հնարավոր չէ տեղափոխել այս միջանքով: Այսպիսով, ևս մեկ անգամ համոզվելու համար, որ դուք իրապես հասկանում եք իրավիճակը, նշեմ, որ մոտ 2.000 հղի կին, 30.000 երեխա, 20.000 մեծահասակ, հիվանդություններ ունեցող մարդիկ մնացել են առանց սննդի, դեղորայքի և վառելիքի, խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այս իրավիճակի հետ կապված կան միջազգային կազմակերպությունների, անհատների, անկախ փորձագետների կողմից հնչեցված բազմաթիվ արձագանքներ. մենք ունենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, հատուկ փորձագետների, հատուկ զեկուցողների հայտարարությունները, ունենք հայտարարություններ այնպիսի հեղինակավոր կազմակերպություններից, ինչպիսիք են “Human Rights Watch”-ը, “Amnesty International”-ը և այլն: Մենք ունենք Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի նման անկախ փորձագետների կողմից հնչեցված հայտարարություններ, ունենք նաև Եվրոպայի խորհուրդ։ Առկա են բազմաթիվ կառույցների, հեղինակավոր կազմակերպությունների, մարմինների, անհատների կողմից հնչեցված հայտարարարություններ, որոնք փաստում են, որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, և արդյունքում Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ, և կա հումանիտար աղետի վտանգ: Այսպիսով, ի՞նչ ունենք արդյունքում. ոչինչ: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի՝ ամենաբարձր իրավական մարմնի երկու որոշումները: Մենք՝ ժողովուրդներս, միավորվեցինք և ստեղծեցինք ՄԱԿ-ը, դրա շրջանակներում կամ դրան զուգահեռ մենք ստեղծեցինք բարձրագույն իրավական ատյանը՝ Արդարադատության միջազգային դատարանը, և այն ընդունեց երկու որոշում, ըստ որի Ադրբեջանը պետք է անցանելիություն ապահովեր Լաչինի միջանցքով, և ի՞նչ տեղի ունեցավ. ոչինչ:

Այնպես որ, խնդիրը կառույցները չեն: Մենք չունենք կառույցների պակասի կամ բացակայության խնդիր, այլ բանի կարիք կա: Կարծում եմ, որ կա քաղաքական կամքի և կանոնների նկատմամբ հարգանքի պակաս, ոչ միայն նրանց կողմից, ովքեր դրանք խախտում են, այլև մեր՝ բոլորիս: Մենք պետք է կանոնները հարգելու պատասխանատվության զգացում ունենանք, քանի որ դրա այլընտրանքը քաոսն է, քանի որ այլընտրանքը մի իրավիճակ է, երբ ուժն է ծնում իրավունք, և դուք գիտեք՝ միշտ կարող է լինել ուժեղից ավելի ուժեղը:

Պատասխանելով Ձեր հարցին՝ ես կցանկանայի մեկ այլ հարց առաջ բերել. արդյո՞ք մենք համաձայն ենք այս իրավիճակի հետ և ի՞նչ ենք մենք պատրաստվում անել դրա հետ:

Համակարգող: Որպես փորձառու քաղաքական գործիչ, որտե՞ղ եք տեսնում այսօրվա քաղաքականության դերն անվտանգային հարցերում, արդյո՞ք պետք է մենք ինչ-որ բան փոխենք մոտեցումներում, որոնք այսօր ունեն քաղաքական գործիչները:
Արարատ Միրզոյան. Ես ինքս ինձ չէի անվանի փորձառու քաղաքական գործիչ, բայց…

Համակարգող. Ես անվանում եմ:

Արարատ Միրզոյան. Շնորհակալություն: Հարգելի մասնակիցներ, ես չէի ցանկանա շեղել այս գեղեցիկ զրույցն ու քննարկումը, սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե «անվտանգություն» ասելիս մենք նկատի ունենք միայն խոշոր տերությունների անվտանգությունը, «պատիվ» ասելիս նկատի ունենք մեծ խաղացողներին: Կամ առնվազն պետք է ունենալ Լեհաստանի աշխարհագրական չափը՝ այս զրույցի մաս լինելու կամ սպասելիքներ ունենալու համար: Ես տպապորված եմ Ձեր ելույթով, պարոն Գլխավոր քարտուղար, բայց հնարավոր չէ «տունը վերականգնել», քանի դեռ չկա այն ըմբռնումը, որ խնդիրը միայն Ուկրաինայում պատերազմը չէ: Ես բժիշկ չեմ, ինչպես լսեցիք, ես փորձառու քաղաքական գործիչ եմ, սակայն ես գիտեմ, որ առաջինն ու երևի ամենակարևոր քայլը ախտորոշումն է: Հնարավոր չէ լուծում տալ առանց ճիշտ ախտորոշման: Երևի ամենաուղիղ, անկեղծ և ակնհայտ պատասխանը Ձեր հարցին, քանի որ իրականում բոլորն էլ գիտեն պատասխանը հետևյալն է. դա այն քաղաքականությունն է, որը հիմնված է արժեքների վրա, ինչպես նաև մարդակենտրոնությունը: Լուծումը մարդ էակի վրա կենտրոնացված քաղաքականությունն է: Կարծում եմ, դա է պատասխանը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըԱրտակ Բեգլարյան․ COP17-ում անտեսվում են արցախցիների իրավունքները, մեզ ասում են՝ մոռացեք վերադարձի մասինՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ ՄիրզոյանԵս երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. ԶելենսկիԱյսօր Բաքվից օդանավ է ժամանելու ԵրևանԵրևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի․ ՓաստաբանՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ ՄիրզոյանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահԱլբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ COP17-ի նախաշեմին կառավարության շենքի մոտ արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է մեկնարկելWSJ. Թրամփ-Զելենսկի հարաբերությունները սկսել են վատթարանալ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցըԵմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Eurofighter Typhoon» կործանիչը խոցելու մասինԱյս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով. Ալբերտ Հովհաննիսյանի հայրԹրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին Մասկը՝ Starlink-ի և Starshield-ի վերահսկողության մասին․ Ուկրաինան պետք է երախտապարտ լինի օգնության համարԱյսօր Բաքվի բանտում պահվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էԵրբ ջնջվում է... ոգին. «Փաստ»«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները«Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահումՔաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների
Ամենադիտված